Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

Ուրեապլազմոզը հիվանդություն է, որի հարուցիչը մարդու միզուղիների և սեռական օրգանների լորձաթաղանթում գտնվող ուրեապլազմա միաբջիջ օրգանիզմն է:

Այն կարող է լինել նաև բացարձակապես առողջ մարդկանց օրգանիզմում և խնդիրներ առաջացնել միայն անբարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում:

Ուրեապլազմոզի զարգացման մասին կարելի է խոսել, եթե միզասեռական համակարգում բորբոքային գործընթացի զարգացման դեպքում ուրեապլազմայից բացի այլ ախտածին միկրոօրգանիզմ չի հայտնաբերվում:

Առավել հաճախ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով: Բացի այդ, հնարավոր է նաև ներարգանդային վարակում, որի դեպքում վարակը ծննդաբերության ժամանակ մորից փոխանցվում է երեխային, սակայն հայտնի են դեպքեր, երբ ծննդաբերության ժամանակ վարակված երեխաներն ինքնուրույն բուժվել են: Առավել հաճախ բուժվում են տղա երեխաները: Մյուսների դեպքում վիրուսը կարող է շատ երկար ժամանակ (երբեմն ամբողջ կյանքի ընթացքում), մնալ օրգանիզմում քնած վիճակում և ոչ մի կերպ չարտահայտվել:

Սեռահասուն տարիքում հիվանդության հիմնական կրողները նույնպես համարվում են կանայք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 30%-ն անգամ չպաշտպանված սեռական ակտից հետո խուսափում են վարակումից, իսկ ոմանք բուժվում են առանց որևէ դեղամիջոցի կամ թերապևտիկ պրոցեդուրայի: Հիմնականում վտանգված են լինում հենց թույլ սեռի ներկայացուցիչները:

Հիվանդության զարգացման հիմնական պատճառները համարվում են հետևյալ գործոնները.

  • վաղ սկսված կամ անկանոն սեռական կյանքը,
  • չպաշտպանված սեռական ակտը,
  • տարիքը (մինչև 35 տարեկան),
  • նախկինում ունենցած սեռավարակները և օրգանիզմում եղած քրոնիկական վարակների օջախները,
  • հոկաբիոտիկների ընդունումն ու հորմոնալ թերապիաները, որոնք խանգարում են հեշտոցի միկրոֆլորան,
  • կյանքի որակի ընդհանուր վատացումը և սթրեսային իրավիճակները,
  • իմունային համակարգի թուլացումը:

Այս հիվանդության վտանգն այն է, որ զարգանալով այն կարող է երկար ժամանակ ոչ մի կերպ չդրսևորվել և հանգեցնել զուգընկերների վարակման:

Իմունային համակարգի թուլացումը, հղիությունը կամ այլ անբարենպաստ պայմանները հանգեցնում են հիվանդության ախտանշանների վառ դրսևորման:

Հաճախ կանայք նկատում են հետևյալ ախտանշանները.

  • հեշտոցային արտադրություն (սկզբում թափանցիկ, իսկ բորբոքային գործընթացի դեպքում կանաչավուն կամ դեղին և տհաճ հոտով),
  • սուր ցավեր որովայնի ստորին հատվածում, որոնք վկայում են կնոջ վերարտադրողական համակարգի և փոքր կոնքի օրգանների բորբոքման մասին,
  • գրգռվածություն և հեշտոցի անդադար քոր,
  • հաճախակի միզարձակություն, որի դեպքում հնարավոր են ցավոտ զգացողություններ ու այրոց,
  • բորբոքային գործընթաց արգանդի վզիկի կամ խողովակի հատվածում,
  • տհաճ զգացողություններ սեռական ակտի ժամանակ ու դրանից հետո:

Հարկ է հիշել, որ անգամ ոչ վառ արտահայտված ախտանշանների դեպքում բուժումը պետք է նշանակի միայն որակավորված մասնագետը: Ինքնաբուժությունն այս դեպքում խիստ վտանգավոր է, քանի որ դրա հետևանքով հիվանդությունը կարող է ձեռք բերել քրոնիկական բնույթ: Այդ դեպքում հիվանդության բուժումը շատ ավելի բարդ է լինում: Բացի այդ, քրոնիկական ուրեապլազմոզը կարող է դառնալ անպտղության, էնդոմետրիոզի զարգացման և արտարգանդային հղիության պատճառ:

Հիվանդության բուժման համար հարկավոր է համբերություն ու պատասխանատվության զգացում: Առաջին հերթին հարկավոր է ամրապնդել հիվանդի իմունային համակարգը, ինչը թույլ կտա արգելակել հիվանդության հետագա զարգացումը, որից հետո համապատասխան ուսումնասիրություններից հետո նշանակվում է ամենահարմար բուժումը, որը նաև կկանխի հետագայում հիվանդության կրկնությունը:

Բացի հակաբիոտիկներից ու իմունախթանիչ դեղամիջոցներից, նշանակվում են նաև տեղային հակաբակտերիալ միջոցներ, որոնք պայքարում են սեռական օրգանների լորձաթաղանթում գտնվող հարուցիչի դեմ:

Բուժման ընթացքում հարկավոր է բացառել սեռական հարաբերությունները, հետևել հատուկ սննդակարգին և պարբերաբար բուժզննում անցնել:

Ուրեապլազմոզ ախտորոշման դեպքում հարկավոր է անպայման այդ մասին տեղյակ պահել սեռական զուգընկերներին, քանի որ հնարավոր է, որ նրանց նույնպես հարկավոր լինի բուժզննում անցնել: Եթե զույգից որևէ մեկը բուժման անհրաժեշտ կուրսը չանցնի, հիվանդությունը կարող է կրկնվել:

Հարկ է հիշել, որ ուրեապլազմոզը կարող է հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ, ուստի մինչ հղիությունը պլանավորելը հարկավոր է բուժզննում անցնել պայմանականորեն ախտածին միջավայրը հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում բուժում անցնելու համար:

Հիվանդության կանխարգելման համար հարկավոր է խուսափել անպաշտպան սեռական ակտից, չվարել անկանոն սեռական կյանք և վարել առողջ ապրելակերպ, ինչը կօգնի ամրապնդել իմունային համակարգը: Բացի այդ, պետք չէ մոռանալ պարբերաբար բուժզննում անցնելու մասին, քանի որ խնդիրը ժամանակին հայտնաբերելու դեպքում դրանից ազատվելը շատ ավելի հեշտ կլինի:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ