Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մեկ գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց

Սոդայի հակամակաբուծային հատկությունները հարաբերականորեն վերջերս են հայտնաբերվել, բայց այսօր սոդայով աղիների մաքրումը մակաբույծներից առանձնակի տարածում է գտել:

Սոդայի ազդեցությունը աղիքային մակաբույծների վրա

Ժամանակակից այլընտրանքային ուսումնասիրությունները հաստատում են, որ սոդան չեզոքացնում է օրգանզմում թթուների ավելցուկը և ակտիվացնում է դրա ներքին ալկալային պահուստները: Ալկալային միջավայրը ոչնչացնող ազդեցություն է ունենում մակաբույծների վրա:

Տնային պայմաններում իրականացվող այս մաքրումը հնարավորություն է տալիս վերացնելու հելմինտների հասուն առանձնյակները և թրթուռները, նաև կենսագործունեության վնասակար մթերքների մոտ 70%-ը և այն էկոլոգիական տոքսինները, որոնք ստամոքսաղիքային տրակտում են հայտնվել արտաքին միջավայրից:

Մակաբույծների դեմ հետանցքային մաքրումն իրականացվում է 3 փուլով:

Առաջին փուլ՝ մաքրող հոգնա

Մաքրումն իրականացվում է Էսմարխի բաժակով: Այն ավելի հեշտ է ձեռք բերել դեղատնից, բայց կարելի է նաև ինքնուրույն պատրաստել ջերմակի, ռետինե (կամ սիլիկոնե) խողովակի և լվացքի սեղմակի միջոցով: Տանձ-ներարկիչը, որը հավանաբար յուրաքանչյուր տանը կա, այդ նպատակը վատ կկատարի:

Մաքրող հոգնան հետևյալ սխեմայով են անում․

1. Մարդու կազմվածքից կախված՝ վերցնում են 1-2 լ եռացած ջուր: Ավելացնում են 1-2 ճ/գ աղ. այն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը լվա աղիները՝ չներծծվելով դրանց պատերի մեջ:

2. Աղաջուրը լցնում են հոգնայի գործիքի մեջ: Մի քանի վայրկյանով բացում ենք ծորակը (կամ հանում են լվացքի սեղմակը ջերմակի օգտագործման դեպքում), որպեսզի ջուրը սարքի միջից հանի խողովակում եղած օդը:

3. Ծնկած կռանում են կամ պառկում են ձախ կողմի վրա: Բաժակի ծայրին (կամ ռետինե խողովակի ծայրին) վազելին կամ բուսական յուղ են քսում, դանդաղ մտցնում են հետանցքը:

4. Աղաջրով սարքը վեր են բարձրացնում և սկսում են դանդաղ պտտել ծորակը՝ պարունակությունը լցնելով հաստ աղու մեջ: Անհրաժեշտ ծավալի ջուր լցնելուց հետո ծայրակալը հանում են:

5. Ջուրը պահում են 5-10 րոպե: Այդ ընթացքում պառկում են մեջքի վրա և խորը շնչում որովայնով: Հետո գնում են զուգարան և անցնում երկրորդ փուլին:

Երկրորդ փուլ՝ սոդայով հոգնա

1. Մոտ 800 մլ նախապես եռացրած և սառեցրած ջուրը ևս մեկ անգամ դնում են կրակի վրա, ավելացնում են 1 ճ/գ սոդա և լուծույթի ջերմաստիճանը հասցնում են 38-40 աստիճան Ցելսիուսի:

2. Հոգնան անում են առաջին փուլի պես:

3. Սոդայով լուծույթը աղիների մեջ պահում են կես ժամ:

Սոդայով առաջին հոգնաները հնարավոր է ուղեկցվեն չափավոր ցավով: Մասնագետների պնդմամբ՝ ցավը վկայում է մակաբույծների առկայության և դրանց բնակության մշտական վայրը լքել չցանկանալու մասին:

Երրորդ փուլ՝ երկրորդ մաքրող հոգնա

Երրորդ փուլում անում են առաջինի նման մաքրող հոգնա: Ավելի լիարժեք արդյունքի համար կարելի է պրոցեդուրայի համար օգտագործվող ջրի մեջ մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել: Աղով և կիտրոնով ջուրը պահում են 5-10 րոպե, որից հետո դատարկում են աղիները:

Կախված մակաբույծներով վարակվածության մակարդակից՝ մակաբույծներից եռափուլ մաքրումն իրականացնում են ամեն օր 8-10 անգամ կամ մեկ օր անց: Պրոցեդուրայի իրականացման համար կպահանջվի մեկուկես ժամից ոչ ավել:

Հակառակ ազդեցությունը չստանալու համար մաքրումն անում են՝ հետևելով որոշակի կանոնների․

1. Ջրի ջերմաստիճանը: Տաք ջուրը թուլացնում է աղիները, ինչի հետևանքով տոքսինները հանելու փոխարեն հնարավոր է դրանց ակտիվ ներծծում առաջացնել: Սառը ջուրը չափազանց սառեցնում է փոքր կոնքի օրգանները, ինչը կարող է քրոնիկական վարակների սրացում առաջացնել, ուստի առաջին և երկրորդ մաքրող հոգնաների համար օպտիմալ է համարվում ջրի սենյակային ջերմաստիճանը՝ 20-24 °С տաքության: Իսկ սոդայով հոգնայի համար օգտագործում են ավելի տաք ջուր՝ մոտ 38-40°C տաքության: Տաք ջրում սոդան առավելագույնս դրսևորում է իր օգտակար հատկությունները:

2. Ներմուծման արագությունը: Աղիների մեջ ջուրը լցնելը չպետք է անհարմարության զգացում առաջացնի: Չափազանց արագ լցնելն առաջացնում է ուղիղ աղու կտրուկ երկարացում, ինչի հետևանքով ցավային զգացողություններ են առաջանում, որոնք արգելափակում են լյարդի, երիկամների, իմունային համակարգի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը