Ինչպես նիհարել. 6 գաղտնիք, որոնք հայտնի են դիետոլոգներին

Ավելորդ կիլոգրամներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ. կարևոր են անհատական մոտեցումն ու ուշադրությունը սեփական օրգանիզմի նկատմամբ:

Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք իսկապես օգնում են նիհարել:

Դադարեք դիետա պահել: Այո՛, նիհարելու և առողջ քաշը պահպանելու համար հարկավոր է ոչ թե դիետա պահել, այլ հետևել առողջ սննդակարգի կանոններին: Սննդակարգը պետք է հավասարակշռված լինի, ներառի բավարար քանակով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Շատ միրգ և բանջարեղեն օգտագործեք, պարզ ածխաջրերի փոխարեն՝ օգտագործեք բարդ ածխաջրեր, որոնք մեծ քանակով բջջանյութ են պարունակում: Հիշեք, որ դիետաների մեծ մասի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի:

«Արգելված» մթերք օգտագործեք: Ժամանակ առ ժամանակ ձեզ թույլ տվեք օգտագործել մթերք, որն արգելված է. հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ մի օր այլևս չեք կարողանա հետևել սննդակարգի կանոններին:

Չափից շատ մի կերեք: Նույնիսկ ամենաօգտակար և դիետիկ համարվող մթերքը կարող է ավելորդ կիլոգրոմների պատճառ դառնալ, եթե այն մեծ քանակով օգտագործեք: Հետևեք սննդի չափաբաժնին, կերեք դանդաղ, լավ ծամեք մթերքը:

Առավոտյան սպիտակուց օգտագործեք: Նախաճաշին 20-30 գրամ սպիտակուց օգտագործեք. այն կօգնի հագենալ, և կարճ ժամանակ անց կրկին ուտելու ցանկություն չեք ունենա:

Գրառումներ արեք: Անցկացված որոշ հետազոտություններ փաստում են, որ մարդիկ, ովքեր գրում են՝ ինչ են կերել օրվա ընթացքում, ավելի հեշտ են ազատվում ավելորդ կիլոգրամներից և պահպանում առողջ քաշը:

Մաքրեք ատամները: Հետազոտություններից մեկը պնդում է, որ ընթրիքից հետո ատամները մաքրելը կօգնի նվազեցնել ուտելու ցանկությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին