Ինչո՞ւ տարիքով կանայք չեն կարողանում հղիանալ

Տարիքով կանայք հղիանալու հետ կապված խնդիրներ հաճախ են ունենում այն պատճառով, որ նրանց ձվաբջիջներն աստիճանաբար կորցնում են կիսվելիս քրոմոսմները «ձգելու» ընդունակությունից դեռեւս ձվարաններում կենսունակ լինելու ժամանակ, նշված է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մենք պարզել ենք, որ միկրոխողովակները, որոնք կիսվելիս քրոմոսոմների բաժանման «դիրիժորներն» են, ծեր ձվաբջիջներում իրենց նորմալ ձեւով են պահում: Նրանք ներդաշնակ չեն շարժվում կիսվելու վերետենը հավաքելիս, այլ անկանոն աճում են բոլոր ուղղություններով: Ամենայն հավանականությամբ այս շարժումները քրոմոսոմների բաժանման ժամանակ սխալներ են առաջացնում, ինչով եւ բացատրվում է այն, թե ինչու են տարիքով կանայք զրկվում պտղաբերությունից»,- հայտարարել է Մոնրեալի (Կանադա) համալսարանից Գրեգ Ֆից-Հարիսը:

Ընթացիկ գնահատականներով՝ արեւմտյան երկրներում ընտանեկան զույգերի մոտ 10-15 տոկոսը անկարող է սերունդը շարունակել երկու «կեսերից» մեկի անպտղության պատճառով: Չնայած համընդհանուր պատկերացումներին, տղամարդկանց եւ կանանց անպտղության բաժինը հավասար է, ըստ որում՝ անպտուղ տղամարդկանց եւ կանանց մեծ մասը պտղաբերությունը կորցնում է 40-55 տարեկանում: Անպտղության կենսաբանական պատճառները մեծ մասամբ անհայտ են բարդության եւ այն գենետիկ մեխանիզմների քիչ հետազոտված լինելու պատճառով, որոնք կառավարում են ձվաբջիջների եւ սերմնաբջիջների արտադրումը: Ֆից-Հարիսը եւ նրա գործընկեր Շոմա Նակագավան մկների օրգանիզմում ձվաբջիջների աճին հետեւելիս, որոնց մի մասը համեմատաբար երիտասարդ է եղել, իսկ մյուս մասը՝ բավականին տարիքով, պատահաբար հայտնաբերել են, թե ինչը կարող է կանանց անպտղություն առաջացնել:

Հարիսը եւ Նակագավան պարզաբանել են, որ կենսաբանների մեծ մասն այսօր կարծում է, թե բալզակյան տարիքի կանանց շրջանում անպտղությունն առաջանում է այն պատճառով, որ նրանց ձվաբջիջները ոչ միշտ են քրոմոսոմների «ճիշտ» քանակ ունենում՝ սեռական բջիջների «պատրաստուքի» կիսվելու ժամանակ դրանք բաշխելիս տեղի ունեցող սխալների հետեւանքով: Սրա օգտին է վկայում այն, որ ուշ ծնված երեխաները հաճախ են տառապում Դաունի համախտանիշով եւ գենետիկ այլ խանգարումներով, որոնք կապված են նրանց բջիջներում ավելորդ քրոմոսոմների առկայության հետ:

Գիտնականները սրա պատճառն էին համարում այն, որ տարեց սեռական բջիջներում քրոմոսմները միմյանց բավական վատ են «կպչում», որի հետեւանքով ապագա ձվաբջիջների «պատրաստուքների» կիսվելու ժամանակ դեպի բջիջների կեսը տեղափոխվելիս պարբերաբար «կորում» են:

Ֆից-Հարիսի եւ Նակագավայի փորձերով պարզվել է, որ այդպես չէ: Վերլուծելով ձվաբջիջների աճի եւ կիսվելու պրոցեսի բազմաժամյա տեսանյութերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ խանգարումներն առաջանում են միանգամայն այլ տեղում՝ այն պատճառով, թե ինչպես են աճում հատուկ թելերը, որոնք քրոմոսոմները քաշում են բջջի կեսերով:

Այս թելերը՝ այսպես կոչված միկրոխողովակները, «կիսվելու վերետենի» մաս են համարվում, բարդ կառույց, որը կազմված է երկու «բեւեռներից», այսպես կոչված ցենտրիոլներից, քրոմոսոմներից եւ մեծ քանակով թելերից, որոնք քրոմոսոմները միացնում են բեւեռներին:

Որպես կանոն՝ երիտասարդ բջիջի կիսվելու ժամանակ «վերետենային կիսումը» լիովին համաչափ եւ ճիշտ ձեւ ունի, որ հիշեցնում է, թե ինչպես են ֆիզիկայի դպրոցական դասագրքերում պատկերում մագնիսները եւ մագնիսական դաշտի գծերը: Ֆից-Հարիսը եւ Նակագավան հայտնաբերել են, որ տարեց բջիջներում այս կառույցի ձեւը հաճախ խախտվում է այն պատճառով, որ միկոխողովակների թելերը սկսում են աճել պատահական ուղղություններով՝ ձեւավորելով ոչ թե 2, այլ 3 եւ ավելի շատ «բեւեռներ», որոնց մի մասը չի անհետանում նույնիսկ բջիջների կիսվելու վերջին փուլերում:

Սրա հետեւանքով քրոմոսոմները ապագա ձվաբջիջի եւ նրա «քույրերի» կեսերում այս ու այն կողմ են քաշքշվում միանգամայն պատահական ու անկանոն կերպով, որը եւ մեծ թվով խանգարումներ է առաջացնում, որոնք հատուկ են տարեց կանանց եւ էգերի բջիջներին:

Նակագավան եւ Ֆից-Հարիսը կարծում են, որ խնդրի արմատը կարող է թաքնված լինել ոչ թե բջջի ԴՆԹ-ում, այլ դրա պարունակության մեջ. երբ գիտնականները տարեց սեռական բջջակորիզը փոխպատվաստել են ավելի երիտասարդ ձվաբջիջի մեջ, այն կիսվելու փուլը նորմալ է ավարտել: Իր հերթին, երիտասարդ բջջակորիզը ավելի ծեր բջջի մեջ հայտնվելով՝ չի կարողացել իր քրոմոսոմները նորմալ «կիսել»:

Գիտնականները դեռեւս չգիտեն, թե ինչպես է հնարավոր այս խնդրի դեմ պայքարել, սակայն ենթադրում են, որ ուշ անպտղության առաջացման պատճառ կարող են լինել նաեւ ձվաբջիջների նորմալ կիսվելուն խանգարող այլ գործոններ: Կենսաբանները հույս ունեն, որ այս խանգարումների պատճառների հայտնաբերումը թույլ կտա գտնել անպտղության առաջացումից կանանց պաշտպանելու միջոցը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)