ԵՐԲԵՔ չարհամարհեք հորմոնալ անհավասարակշռության ԱՅՍ նշանները

Հորմոնալ անհավասարակշռությունն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա և կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:

Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հորմոններն ազդում են օրգանիզմի մի շարք գործառույթների վրա:

Կայքը ներկայացրել է հորմոնների հետ կապված մի քանի տարածված խնդիր:

Ինսուլին: Որոշակի գործոնների ազդեցությամբ զարգանում է ծայրամասային հյուսվածքների կայունությունն ինսուլինի նկատմամբ:

Նշաններ

  • քաղցր ուտելու ցանկություն
  • գրգռվածություն սննդի ընդունումը բաց թողնելու դեպքում
  • կախվածություն սուրճից
  • ուտելու անհագ ցանկություն
  • լարվածություն, նյարդային վիճակ
  • տեսողության մթագնում
  • հոգնածություն սնունդ ընդունելուց հետո
  • քաղցր ուտելուց հետո էլ ցանկությունը չի վերանում
  • գոտկատեղի շրջագիծը շատ ավելի մեծ է, քան ազդրերի շրջագիծը
  • հաճախակի միզարձակում
  • ծարավի զգացում
  • դժվարություններ ավելորդ քաշից ազատվելիս:

Կորտիզոլ: Սա սթրեսի հիմնական հորմոններից է, իսկ դրա անհավասարակշռությունը կարող է մակերիկամների խնդիրներ առաջացնել:

Նշաններ

  • գլխապտույտ արագ վեր կենալու դեպքում
  • ցերեկային գլխացավեր
  • արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրներ
  • քրոնիկ բորբոքում
  • եղունգների թուլություն
  • տրամադրության անկումներ
  • քաշից ազատվելու դժվարություն
  • աղի կամ քաղցր մթերք օգտագործելու անհագ ցանկություն
  • ցածր լիբիդո
  • անքնություն
  • հոգնածություն ցերեկային ժամերին և ակտիվություն գիշերվա ընթացքում:

Վահանաձև գեղձ: Վահանաձև գեղձի հորմոնները կարևոր են ամբողջ օրգանիզմի համար:

Նշաններ

  • դեպրեսիա, մոտիվացիայի բացակայություն
  • գլխացավեր առավոտյան ժամերին, որոնք ցերեկային ժամերին անցնում են
  • բարակ մազեր, հոնքեր, թարթիչներ
  • մազաթափություն
  • մաշկի չորություն
  • դանդաղկոտություն
  • հոգնածության զգացում
  • մրսկանություն
  • արդյունավետ աշխատելու համար երկար ժամանակով քնելու պահանջ
  • քաշի ավելացում
  • աղիների դժվար անցանելիություն:

Էստրոգեն: Այս հորմոնը որոշիչ նշանակություն ունի երկու սեռերի համար էլ:

Էստրոգենի անբավարար մակարդակի մասին վկայող նշաններ.

  • որովայնի փքվածություն, մեծ քանակով գազերի արտադրություն
  • քաշի արագ ավելացում
  • ցավ կրծքերում
  • տրամադրության անկումներ
  • անհանգստության զգացում կամ դեպրեսիա
  • միգրեն
  • անքնություն
  • թուլություն:

Պրոգեստերոն: Ազդում է վերարտադրողական առողջության վրա:

Նշաններ

  • անքնություն
  • անառողջ մաշկ
  • ցավ կրծքերում
  • դժվարություններ նիհարելիս
  • գլխացավեր
  • անհանգստություն
  • անպտղություն:

Տեստոստերոն: Կանանց շրջանում տեստոստերոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները.

  • ակնե
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • մազակալում, հատկապես՝ դեմքի և ձեռքերի շրջանում
  • հիպոգլիկեմիա կամ արյան մեջ շաքարի անկայուն մակարդակ
  • բարակ մազեր
  • անպտղություն
  • ձվարանների կիստա
  • ցավեր դաշտանային ցիկլի ընթացքում:

Կանանց օրգանիզմում այս հորմոնի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել.

  • քաշի ավելացում
  • հոգնածություն
  • ցածր լիբիդո:

Լեպտին: Այս հորմոնը վերահսկում է՝ ինչպես է օրգանիզմն օգտագործում ճարպն էներգիա արտադրելու նպատակով:

Նշաններ

  • ավելորդ քաշ
  • քաշից ազատվելու դժվարություններ
  • ուտելու մշտական ցանկություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)