19-ամյա Աննային աշխատանքի են ընդունել միայն 15 կիլոգրամ գիրանալուց հետո (Photo)

19-ամյա Աննա Գրինին բազմաթիվ անգամներ մերժել են աշխատանքի ընդունել սեփական օրգանիզմը մի քանի տարի շարունակ հյուծելու արդյունքում։

Anews.com-ի հաղորդմամբ՝ աղջկան աշխատանք են առաջարկել միայն այն բանից հետո, երբ նա մի քանի կիլոգրամ քաշ է հավաքել։

Աննան դեռ 16 տարեկանից է երազել նորաձևության ոլորտում աշխատանքի մասին։

Հենց այս ժամանակ էլ նա նպատակադրվել է սուպերմոդել դառնալ։

Աղջիկը համացանցում բազմաթիվ դիետաներ է գտել, սկսել հաճախել մարզասրահ, ավելի քիչ շփվել ընկերների հետ՝ իրեն հեռու պահելով որևէ ավելորդ բան ուտելուց։

«Ուսման պատճառով ֆիթնեսով կարողանում էի զբաղվել միայն գիշերային ժամերին։ Իմ սննդակարգը չէր գերազանցում 900 կիլոկալորիան, օգտագործվող մթերքը մանրամասն ընտրվում էր։ Հանգստյան օրերին ընկերներիս հետ զվարճանալու փոխարեն՝ իմ սենյակում լաց էի լինում դժբախտության ու զրկվածության պատճառով»,- նշում է Աննան։

Էներգիայի բացակայությունն աղջիկը լրացրել է մեծ քանակով սուրճով՝ ինքնազգացողության մասին բոլոր հարցերին պատասխանելով, թե ամեն բան կարգին է։

Որոշ ժամանակ անց Աննան հասկացել է, որ արդեն մի քանի ամիս է՝ բացակայում է դաշտանը, բայց չնայած բժիշկների պնդումներին՝ նա հրաժարվում էր փոխել սննդակարգը։

Հայելու մեջ նայելիս՝ նա տեսնում էր միայն գեր ու դժբախտ աղջկա։

Ամեն ինչ փոխվեց, երբ Աննան դարձավ 19 տարեկան և որոշեց մասնակցել Նյու Յորքում անցկացվող ընտրության փուլին։

Սակայն նրան միայն ժամանակավոր աշխատանք էին առաջարկում կամ ասում, որ հարկավոր է ավելի նիհարել։

Սա արդեն հուսահատության է հասցրել աղջկան, ով որոշել է՝ ավելի լավ է հրաժեշտ տալ մոդել դառնալու երազանքին։

Մի քանի օր անց նրան զանգահարել են մոդելային գործակալությունից և հայտնել, որ աշխատանքի կընդունեն, եթե նա գիրանա 10-15 կիլոգրամ։

Քաշ հավաքելուց հետո Աննան սկսել է իրեն ավելի լավ ու երջանիկ զգալ։

Այժմ նա աշխատում է որպես plus size մոդել և խոստովանում, որ հայելու մեջ նայելիս՝ տեսնում է նիհար ու երջանիկ աղջկա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)