Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ կանայք դիմահարդարման ժամանակ

Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է անթերի տեսք ունենալ:

Բոլորն էլ ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան երեկոյան խնջույքներին, ընկերների հետ հանդիպման ժամանակ լինել յուրահատուկ եւ ուշադրության կենտրոնում:

Իսկ լավ տեսք ունենալու համար, բոլորս էլ գիտենք, որ դիմահարդարումից շատ բան է կախված:

Բայց շատերը այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք փչացնում են իրենց տեսքը:

Ահա մի քանի սխալներ, որոնք շատ աղջիկներ թույլ են տալիս դիմահարդարման ժամանակ.

1. Մի չարաշահեք փայլն ու մետաղները։ Մի օգտագործեք մեծ չափերի փայլեր, դրանք չափից ավելի շատ լույս են անդրադարձնում եւ մանկական տպավորություն թողնում։ Եթե ցանկանում եք բառի բուն իմաստով փայլել երեկույթին, բավական են աչքերի փայլող ստվերաներկերը (մի քիչ տարածելով դեպի քունքերը), շրթունքների փայլը՝ լույսն անդրադարձնող մասնիկներով կամ ոչ մեծ քանակի փայլող դիմափոշին։ Փայլը միանգամայն անհարկի է T-նման գոտում (ճակատ, քիթ, ծնոտ)։ Միայն երկու գոտի ընտրեք մետաղ քսելու համար, օրինակ՝ կոպերը և այտոսկրերը կամ շրթունքներն ու այտոսկրերը։ Մնացածը պետք է անփայլ լինի։

2. Առհասարակ փայլից մի հրաժարվեք։ Եթե չափից ավելի փայլը փչացնում է տպավորությունը, ապա դրա լիակատար բացակայությունն էլ նույնքան վատ է։ Մի քիչ փայլը դեմքի հիմնական կետերում (այտոսկր, աչքեր, շրթունքներ, քունքեր) առողջության զգացողություն է ստեղծում։ Գաղտնիքն այն է, որ փայլը պետք է քսվի հատվածաբար, ոչ թե ամբողջ դեմքին։

3. Մի համադրեք մետաղները։ Ոսկին եւ արծաթը մնում են նորաձև։ Մենք գիտենք կանոնը, ըստ որի չի կարելի համադրել ոսկե եւ արծաթե զարդերը։ Բայց այդ կանոնը գործում է նաեւ դիմահարդարման մեջ։ Արծաթափայլ ստվերաներկերը չեն սազում բրոնզափայլ կամ ոսկեփայլ շրթներկին:
Ոսկին եւ բրոնզը «տաք» մետաղներ են, արծաթը՝ սառը։ Ուստի դրանցից մեկնումեկը կսազի ձեզ, նայած՝ տա՞ք, թե՞ սառը երանգ ունի ձեր մաշկը։

4. Անպայման ներկեք եղունգները։ Մի մտածեք, որ ձեր մերկ եղունգները ոչ ոք չի նկատում երեկույթի մեղմ լույսի տակ։ Անպայման կնկատեն, ինչպես որ կնկատեն, որ եղունգները ներկված են, եթե անգամ օգտագործեք ամենաաննկատ ներկը։ Մատնահարդարումը ամբողջականություն ու ոճ կհաղորդի ոչ միայն ձեռքերին, այլեւ ձեր կերպարին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)