Կանանց մոտ 7 անհանգստացնող նախանշան, որ կարող են պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով

Հորմոնալ ֆոնի խանգարումների դեպքում զարգանում են մի շարք տհաճ ախտանշաններ:

Հորմոնների ներդաշնակությունը կնոջ ամուր առողջության գրավականներից մեկն է:

էնդոկրին համակարգը շատ զգայուն է անգամ ամենփոքր փոփոխությունների նկատմամբ և հորմոնային հավասարակշռության խանգարումների՝ դիսբալանսի դեպքում, զարգանում են մի շարք տհաճ ախտանշաններ:

1. Կորյակային ցան

Շատերը կարծում են, որ կորյակները բնորոշ են միայն դեռահասներին, սակայն դա այդպես չէ: Ճարպային խցուկների աշխատանքի խանգարումներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում ու հաճախակի այն առաջացնում է դիսբալանս «արական» և «իգական» հորմոնների միջև: Ցանը կարող է առաջանալ արական հորմոնի ակտիվության հետևանքով, կամ իգական հորմոնների պասիվության պատճառով: Նման հորմոնալ ազդանշաններ կարող են առաջանալ նաև հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ: Հստակ պատճառն իմանալու համար հարկավոր է հետազոտվել բժիշկ –էնդոկրինոլոգի մոտ:

2. Դաշտանային ցիկլի խանգարում

Դաշտանային փուլի նորմալ շրջանը տևում է 21-ից մինչև 35 օր: Իսկ վերջինիս ընթացքում օրգանիզմից արտադրության արտահոսքը, որպես կանոն, տևում է մինչև 1 շաբաթ և վերջինիս ծավալը կազմում է 20-ից մինչև 80 մլ. :

Սակայն միշտ չէ, որ այդ դաշտանային ցիկլի խանգարումները կապված են սեռական օրգանների դիսբալանսի հետ: Երբեմն պատճառ կարող են հանդիսանալ վահանգեղձի չափից շատ ակտիվությունն ու շաքարային դիաբետը:

3. Մազերի աճի հետ կապված խնդիրներ

Կանաց օրգանիզմում հորմոնալ ֆոնի խանգարումները կարող են առաջացնել մազերի աճի հետ կապված խնդիրներ: Արական հորմոնի բարձր ակտիվության դեպքում հնարավոր է դեմքի վրա մազերի աճի արագացում, իսկ ձվարանի կիստոզ վիճակի դեպքում այն կարող է ուղեկցվել նաև դեմքի վրա կորյակների առաջացմամբ:

4. Քնի ժամանակ քրտնարտադրության ուժեղացում

Հորմոնների դիսբալանսը հաճախակի հանգեցնում է քնի ժամանակ քրտնարտադրության բարձրացման: Այս խնդրի հետ հաճախակի բախվում են կանայք` դաշտանդադարի շրջանում: Եթե քրտնարտադրության ակտիվությունը հանդիպում է կնոջ մոտ ավելի երիտասարդ տարիքում, ապա դա կարող է հիպերթիրեոզի նախանշան լինել, այս դեպքում ևս խորհուրդ է տրվում դիմել էնդոկրինոլոգի:

5. Քաշի փոփոխություն

Եթե լավ ախորժակի դեպքում նկատվում է քաշի կտրուկ նվազում, ապա դա կարող է խոսել այնպիսի հիվանդությունների մասին ինչպիսիք են շաքարային դիաբետն ու հիպերթիրեոզը:
Քաշի ավելացումը ևս կարող է նկատվել շաքարային դիաբետի կամ վահանագեղձի ոչ բավարար ակտիվության ժամանակ: Այսպիսով եթե քաշի հետ կապված փոփոխությունները կրում են շարունակական բնույթ, ապա հարկավոր է դիմել մասնագետի:

6. Հոգնածության բարձր մակարդակ

Վահանգեղձի պաթալոգիան կարող է դառնալ բարձր հոգնածության առաջացման պատճառ: Օրգանիզմում դողի առաջացումը կարող է դժվարացնել անգամ տարրական ջանք պահանջող ֆիզիկական աշխատանքի կատարումը:

7. Տրամադրության անկումներ

Կնոջ տրամադրությունը շատ առումներով կախված է նրա հորմոնալ ֆոնի վիճակից: Այնպես որ դաշտանդադարի կամ հղիության հետ կապված հորմոնալ խախտումները կարող են կնոջ մոտ առաջացնել տրամադրության փոփոխություններ: Կինը կարող է ունենալ վախի զգացում, զայրույթ ու անկառավարելի անհանգստություն: Որպես կանոն հորմոնալ ֆոնի կարգավորման դեպքում այդ նախանշաններն անհետանում են, սակայն որոշ դեպքերում հնարավոր է անհրաժեշտ լինի նաև հոգեթերապևտի օգնություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)