Ձվարանի քաղցկեղ․ նշաններ, որոնց պետք է ուշադիր լինի ցանկացած կին

Ձվարանների քաղցկեղը քրոնիկ հիվանդություն է, որը կանանց շրջանում մահացության տարածված պատճառներից է։

Հիմնական խնդիրն այն է, որ այս հիվանդությունը բավական դժվար է հայտնաբերել վաղ շրջաններում, ինչի հետևանքով ոչ բոլոր հիվանդներն են ժամանակին բուժօգնություն ստանալու հնարավորություն ունենում։

Հիվանդության զարգացման դեպքում նկատվում են նշաններ, որոնք պետք է զգուշացնեն բոլոր կանանց։

Ձվարանների քաղցկեղի դեպքում կարող են նկատվել․

  • որովայնի փքվածություն
  • ցավեր որովայնի ներքևի հատվածում
  • նյութափոխանակության հաճախակի խանգարում
  • հաճախակի միզարձակում
  • անոմալ արյունահոսություն
  • քրոնիկ հոգնածություն
  • քաշի անսպասելի կորուստ։

Հիվանդության զարգացման ռիսկի հիմնական գործոնը գենետիկ նախատրամադրվածությունն է։

Սակայն դա միակը չէ։

Հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև սովորությունները կամ արտաքին միջավայրի գործոնները։

Հիվանդության առաջացման հավանականությունը մեծացնում են հետևյալ գործոնները․

  • 50 տարեկանից բարձր տարիք
  • անպտղության բուժում դեղամիջոցներով
  • հորմոնալ թերապիայի օգտագործում
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
  • ճարպակալում։

Հիվանդության զարգացումը կանխարգելելու համար հարկավոր է պարբերաբար այցելել գինեկոլոգի և հրաժարվել վնասակար սովորություններից։

Ժամանակին ախտորոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի հիվանդությունը բուժելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ