Հայտնի է դարձել կնոջ իդեալական հասակը (Photo)

Փորձագետները պարզել են, թե որն է կանանց միջին հասակն ամբողջ աշխարհում, և արդյունքը միանգամայն անսպասելի է։

Կյանքի ողջ ընթացքում մենք ամենատարբեր փորձեր ենք անում մեր մարմնի հետ՝ քաշ հավաքում և կորցնում, փոխում մազերի գույնը կամ, նույնիսկ, դիմում վիրաբուժական միջամտությունների:

Բայց մի ցուցանիշ գրեթե անհնար է փոխել՝ դա հասակն է։

Որոշակի ցուցանիշի հասնելով՝ հասակը մեզ հետ է մնում ողջ կյանքի ընթացքում։

Լինի դա սուպերմոդելների ցուցանիշ, ինչպիսին Կարլի Քլոսինն է, թե կարճ հասակը, ինչպիսին Քորթնի և Քիմ Քարդաշյան քույրերինն են:

Ժամանակակից աշխարհում մարդու հասակը ճաշակի հարց է: Բարձրահասակ աղջիկների ամենամեծ խնդիրը, թերեւս, բարձրակրունկներով անհարմարության զգացումն է, երբ նրանց կողքին կանգնած մարդիկ էլ ավելի ցածր են դառնում։ Ցածրահասակ աղջիկների համար կարող է ստվերվել համերգի կամ այլ միջոցառումների գնալը մարդկանց մեծ բազմության պարագայում. հաճախ նրանց գլխի հետևից բեմը չի երևում: Եվ, այնուամենայնիվ, այս դժվարությունները հեշտությամբ լուծվում են՝ հարթ կոշիկները բարձրահասակների համար են, իսկ կրունկները կամ հաստ տակացուները՝ ցածրահասահակների։

Ոսկե միջինը, որին կոշիկների օգնությամբ ձգտում են և՛ բարձրահասակ, և՛ ցածրահասակ աղջիկները, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, աշխարհում 160,2 սանտիմետրն է։ Այնուամենայնիվ, ըստ Medical News Today-ի, ամբողջ աշխարհից կանանց ճշգրիտ միջին հասակի մասին դատելը դժվար է. չափման մեթոդները տարբերվում են յուրաքանչյուր երկրում: Սանտիմետրերի, ֆուտերի և դյույմերի օգտագործումը, վիճակագրությունը դարձնում է ոչ ճշգրիտ:

Այնուամենայնիվ, եթե վերցնենք կոնկրետ երկիր, կարող ենք հետաքրքիր միտումներ նկատել։ Օրինակ՝ ամենաբարձրահասակ կանայք ապրում են Լատվիայում։ Նրանց միջին հասակը 169,8 սանտիմետր է։ Իսկ ամենացածրը բնակվում են Գվատեմալայում, նրանց միջին հասակն ընդամենը 149,3 սանտիմետր է։

Շիկահերների շքերթ Լատվիայում

Ինչու՞ մենք ունենք տարբեր հասակներ և ինչի՞ց է դա կախված: Հիմնականում սա, իհարկե, գենետիկա է, բայցկան բնության նախատեսածի վրա ազդելու ուղիներ: Աճի վրա ազդող գործոնների շարքում Healthline պորտալը կարևորում է սնունդը, ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը և կեցվածքը: Սա չի նշանակում, որ եթե ձեր սննդակարգում ակտիվորեն օգտագործեք գազար, որը հարուստ է աճի համար կարևոր վիտամին A-ով, և ամեն օր ցատկեք, ապա զգալիորեն կբարձրացնեք ձեր հասակը։ Բայց բարելավելով ձեր կեցվածքը, դուք իրականում կարող եք մի փոքր բարձրանալ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անցած հարյուրամյակի ընթացքում մարդիկ ավելի բարձրահասակ են դարձել, և դա պայմանավորված է կենսապայմանների, սնվելու և բժշկության բարելավմամբ: Այսպիսով, ճիշտ սննդակարգը, ակտիվ ապրելակերպը և լավ սովորությունները ոչ միայն կօգնեն ձեզ բարելավել ձեր առողջությունը և ավելի առույգ զգալ, այլև կարող են դրական ազդեցություն ունենալ ձեր սերունդների աճի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ