Արագ սրտխփոց. տարածված խնդրի 6 քիչ հայտնի պատճառ

Արագ սրտխփոցի պատճառները կարող են տարբեր լինել, և ոչ միշտ է հեշտ դրանք գտնելը։

Steptohealth.ru-ն գրում է, որ այս խնդիրը հաճախ ուղեկցվում է նաև գլխապտույտով, սրտխառնոցով, ցավով իրանում և կոկորդում։

Եթե արագ սրտխփոցը սկսել է ավելի հաճախ անհանգստացնել ձեզ, հարկավոր է փոխել կենսակերպը։

Որպես կանոն՝ արդյունքում՝ խնդիրը հիմնականում վերանում է։

Նյարդային լարվածություն

Տախիկարդիայի՝ ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը նյարդային լարվածությունն է։ Այդ պատճառով չափազանց կարևոր է կարողանալ վերահսկել զգացմունքներն ու էմոցիոնալ վիճակը՝ թույլ չտալով նյարդային լարվածության և խուճապի նոպաների առաջացումը։ Չնայած այս խնդրի հետևանքով առաջացող արագ սրտխփոցն առողջության համար վտանգ չի ներկայացնում, հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ էմոցիոնալ վիճակը կարգի բերելու համար։ Այդ դեպքում խնդիրն այլևս չի անհանգստացնի ձեզ։ Բարդ էմոցիոնալ պահերը հաղթահարելու համար պառկեք մեջքի վրա, կենտրոնացեք որևէ ուրախ բանի վրա։ Սթրեսային իրավիճակներում խորհուրդ է տրվում խուսափել նաև սուրճի օգտագործումից։ Դրա փոխարեն՝ երիցուկով կամ անանուխով թեյ խմեք։

Սթրես

Եթե հաճախ եք հայտնվում սթրեսային իրավիճակներում, սիրտը չի կարող անմասն մնալ։ Սթրեսը հանգեցնում է զարկերակային ճնշման և սրտի հետ կապված խնդիրների։ Եթե սթրեսային իրավիճակում եք հայտնվել, կարող եք հետևել այս խորհուրդներին.

  • ֆիզիկական վարժություններ արեք. դրանք կօգնեն ազատվել բացասական էներգիայից և սթրեսից
  • հանգիստ կենսակերպ վարեք։

Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն

Ֆիզիկական ակտիվության առկայությանն առողջ կենսակերպի անբաժանելի մասնիկներից է։ Ցածր ֆիզիկական ակտիվությունը կամ դրա բացակայությունը կարող են տախիկարդիայի պատճառ դառնալ։ Այդ պատճառով չափազանց կարևոր է օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե ֆիզիկապես ակտիվ լինել։

Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս պետք է չափավոր լինի, հակառակ դեպքում այն ևս կարող է վնասել։

  • Ֆիզիկական վարժությունների ինտենսիվությունը պետք է համապատասխանի ձեր ֆիզիկական վիճակին։
  • Սկսեք մարզվել թեթև վարժություններից՝ աստիճանաբար մեծացնելով ծանրաբեռնվածությունը։
  • Հետևեք մարզչի խորհուրդներին։

Ցածր զարկերակային ճնշում

Այս խնդիրը կարող է լրջորեն վտանգել առողջությունը։ Այն անուղղակիորեն ազդում է սրտի վիճակի վրա, ինչի հետևանքով սիրտը գերծանրաբեռնվում է, և մեզ սկսում է անհանգստացնել արագ սրտխփոցը։ Եթե բժշկի կողմից ախտորոշվել է ցածր զարկերակային ճնշում, հարկավոր է հետևել նրա բոլոր խորհուրդներին։

Սրտի հետ կապված խնդիրներ

Եթե արդեն իսկ խնդիր ունեք, որը կապված է սրտի հետ, այն կարող է արագ սրտխփոցի պատճառ դառնալ։ Եթե երբևէ սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդություն եք ունեցել, հետևեք այս խորհուրդներին.

  • Մի չարաշահեք կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքը։
  • Պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարեք՝ առանց ծանրաբեռնելու ձեզ։
  • Կես տարին մեկ անգամ բժշկական զննություն անցեք։
  • Բուժող բժշկին տեղյակ պահեք առկա խնդիրների և օգտագործվող դեղամիջոցների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ