6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը, լյարդի ու երիկամների աշխատանքը

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։

Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին դուրս չեն բերվում օրգանիզմից։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ օրգանիզմում տոքսինների կուտակման մասին կարող են վկայել հետևյալ խնդիրները.

  • նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
  • անքնություն
  • փորլուծություն
  • վաղաժամ ծերացում
  • հեղուկի կուտակում
  • արյան վատ շրջանառություն
  • ցելյուլիտ։

Հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել տոքսիններից, սակայն կարելի է նվազեցնել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա՝ օգտագործելով առողջ սնունդ և պարբերաբար մաքրելով օրգանիզմը։ Հարկավոր է նվազագույնի հասցնել հետևյալ մթերքի օգտագործումը.

  • ռաֆինացված շաքարավազ
  • ալյուր
  • կարմիր միս
  • ալկոհոլ
  • սուրճ։

Օրգանիզմը մաքրելու նպատակով կարող եք օգտագործել այս միջոցները։

Կանաչ թեյ

Այս ըմպելիքը հարուստ է հակաօքսիդանտներով և լավ դաշնակից է իմունիտետն ամրացնելու ու մի շարք հիվանդություններ կանխարգելելու գործում։ Խոսքը, մասնավորապես, հիպերտոնիայի, գրիպի, ասթմայի, նույնիսկ սթրեսի մասին է։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կանաչ թեյ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Կանաչ թեյը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք 3 րոպե։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա առաջին կեսին։

Կիտրոնով ըմպելիք

Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, հակաօքսիդանտ է և հականեխիչ միջոց։ Այն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում օրգանիզմին։

Բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • 2 կիտրոն։

Եռացրեք ջուրը, ավելացրեք կիտրոնի կեղևը։ Դրեք մարմանդ կրակին, թողեք 10 րոպե։ Ավելացրեք կիտրոնի հյութը։ Եթե չեք կարող օգտագործել առանց քաղցրի, մի փոքր մեղր ավելացրեք։

Ծոթորով թեյ

Ծոթորը հակասեպտիկ և վարակազերծող հատկություններ ունի, ինչի արդյունքում՝ հրաշալի միջոց է լյարդի աշխատանքը լավացնելու համար։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 2 թեյի գդալ մանրացրած ծոթոր։

Եռացրեք ջուրը, ավելացրեք ծոթորը։ Փակեք տարան, թողեք 5 րոպե։ Անցրկացրեք մաղով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։

Շամբուկով թեյ

Այս ըմպելիքը դիուրետիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ արագացնում է տոքսինների դուրսբերումը։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 2 ճաշի գդալ շամբուկի հատապտուղներ։

Ջուրը եռացրեք, ավելացրեք շամբուկը, դանդաղ կրակի վրա եռացրեք 5 րոպե։

Նեխուրով թեյ

Այս բանջարեղենը միզամուղ և հակաօքսիդանտ հատկություններ ունի։ Այն նպաստում է տոքսինների և ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • նեխուրի տերևներ։

Եռացրեք ջուրը, ավելացրեք նեխուրի տերևները։ Եռացրեք ևս 3 րոպե։ Փակեք տարան և թողեք թրմվի 3 րոպե։ Օգտագործեք օրվա ընթացքում։

Խատուտիկով թեյ

Այս բույսը հակաօքսիդանտ է, օգնում է մաքրել արյունը, հակաբորբոքային հատկություններ ունի։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 թեյի գդալ խատուտիկ։

Եռացրեք ջուրը, ավելացրեք խատուտիկը, եռացրեք ևս 1 րոպե, անջատեք կրակը։ Փակեք տարան, թողեք թրմվի 5 րոպե։ Սառելուց հետո, ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ