7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։

Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։

Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին ախտորոշելու և անհրաժեշտ քայլերի դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել առողջության հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջացումը։

Կայքը ներկայացրել է 7 եթերային յուղ, որոնք կարող են օգնել թեթևացնել նշանները։

Լավանդայի եթերային յուղ

Լավանդայի եթերային յուղն առողջության համար մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է օգտակար լինել հորմոնների կարգավորման, ջղաձգումների, գլխացավի, սթրեսից և դեպրեսիայից ազատվելու դեպքում։ Չափազանց զգացմունքայնությունն ու դեպրեսիան կարող են հորմոնների անհավասարակշռության հետևանք լինել։ Կարծիք կա, որ լավանդայի բույրը կարող է օգնել որոշակիորեն հանգստանալ, բարձրացնել տրամադրությունը։

Ծոթորի եթերային յուղ

Ծոթորն օգնում է օրգանիզմին խթանել պրոգեստերոնի արտադրությունը։ Այս հորմոնի ցածր մակարդակը կարող է սթրեսի և մի շարք այլ խնդիրների հետևանք դառնալ։

Ռեհանի եթերային յուղ

Մակերիկամները պատասխանատու են կորտիզոլ հորմոնի արտադրության համար, որն օգնում է ղեկավարել բացասական զգացմունքները։ Ռեհանի եթերային յուղը կօգնի օրգանիզմին պայքարել էմոցիոնալ և ֆիզիկական սթրեսի դեմ։ Այս եթերային յուղն  օգնում է քնի խանգարումների, հիշողության հետ կապված խնդիրների, սթրեսի դեպքում։

Եղեսպակ՝ շալֆեյ

Այս եթերային յուղն էներգիայի լավ աղբյուր է։ Այն արդյունավետ է սթրեսից ազատվելու համար։ Եղեսպակի յուղը միացություններ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել էստրոգենի մակարդակը։

Կիտրոնի տերևների եթերային յուղ

Պրոգեստերոնի և էստրոգենի սխալ արտադրությունը կարող են ցավոտ դաշտանի, անպտղության, ոչ պարբերական դաշտանի պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկի արդյունքի համաձայն՝ կիտրոնի կեղևի և կիտրոնի եթերային յուղի կոմպոնենտներն օգնում են հորմոնների կարգավորման հարցում, լավացնում են լյարդի աշխատանքը։

Սանդալի ծառի եթերային յուղ

Այս յուղը կարող է օգնել կարգավորել տեստոստերոնի մակարդակը։

Մրտենու յուղ

Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանի կարգավորում, նյութափոխանակության վերահսկում։ Այս յուղն օգնում է կարգավորել վահանաձև գեղձի հորմոնները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ