Սերոտոնինի ցածր մակարդակի 9 զարմանալի հետևանք. մի անտեսեք

Սերոտոնինը քիմիական նյութ է, որը երջանկության զգացում է հաղորդում։

Դրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հաճելի էմոցիոնալ վիճակի ապահովմամբ։

Այս հորմոնն զդում է մի խումբ ֆիզիոլոգիական և հոգեբանական գործառույթների վրա, այդ թվում՝ մասնակցում է ոսկորներում նյութափոխանակությանը, լյարդի վերականգնմանը, և այլն։

Այն ապահովում է ներքին հավասարակշռությունը և բոլոր պրոցեսների ճիշտ կատարումը, ինչը երաշխավորում է առողջությունն ու լավ ինքնազգացողությունը։

Steptohealth.ru-ն գրում է, որ սերոտոնինի ցածր մակարդակն ազդում է օրգանիզմի վրա, ինչն արտահայտվում է որոշակի նշաններով։ Հարկավոր է սովորել ճանաչել դրանք և անուշադրության չմատնել։ Շատ դեպքերում դրանք նույնացնում ենք առողջության հետ կապված այլ խնդիրների հետ, բայց խնդիրն իրականում հորմոնալ անհավասարակշռությունն է լինում։

Սերոտոնինի ցածր մակարդակը հանգեցնում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների։ Երբ սերոտոնինի մակարդակը նվազում է, բջիջները դադարում են բավարար քանակով կալցիում արտադրել։ Իսկ որքան քիչ է կալցիումը, այնքան քիչ են կրճատվում մկանները։ Արդյունքում՝ նյութափոխանակությունը վատանում է, դանդաղում։

Սերոտոնինի ցածր մակարդակ և գրգռված աղիների համախտանիշ։ Սերոտոնինի 95 տոկոսն արտադրվում ու պահպանվում է աղիներում։ Այդ պատճառով այս հորմոնի անբավարար քանակը հանգեցնում է աղիների ֆունկցիայի փոփոխության։

  • Մեծ է փորկապության հավանականությունը։
  • Նյութափոխանակության համակարգի մկանների թուլացման հետևանքով ժամանակի ընթացքում կարող է զարգանալ վիճակ, որը հայտնի է գրգռված աղիների համախտանիշ անունով։

Ամեն դեպքում նպատակահարմար է դիմել բժշկի օգնությանը, հանձնել արյան անալիզ և ուշադրություն դարձնել մյուս նշաններին։ Այդ կերպ հնարավոր կլինի հասկանալ խնդիրը և դրա լուծման ճանապարհները։

Թույլ իմուն համակարգ։ Եթե մկաններում մշտական թուլություն եք զգում, տրամադրությունն անկումային է, չափից շատ հոգնած եք, շատ եք մրսում և տարբեր վարակներ ձեռք բերում, մի հետաձգեք բժշկի խորհրդատվությունը։ Սերոտոնինի ցածր մակարդակը բացասաբար է ազդում իմուն համակարգի գործունեության վրա։

Կենսաբանական ռիթմերի փոփոխություն։ Սերոտոնինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել, այսպես կոչված, «կենսաբանական ժամացույցի» փոփոխությունների։ Խոսքն այսօր բավական տարածված ալարկոտության մասին է, երբ ցերեկային ժամերին քնելու ցանկությունն ավելի մեծ է, քան գիշերային ժամերին։

  • Անհրաժեշտ է նշել, որ ցերեկային ալարկոտությունը կարող է սկսվող դեպրեսիայի նշան լինել։ Իսկ դեպրեսիայի պատճառներից մեկը սերոտոնինի ցածր մակարդակն է։

Աղի մթերք ուտելու ցանկություն։ Հետաքրքիր հանգամանք. մարդիկ, ում օրգանիզմին չի բավարարում սերոտոնինի մակարդակը, նատրիումի մեծ պահանջ են ունենում, ինչի արդյունքում մշտապես աղի մթերք ուտելու ցանկություն են ունենում։ Այս նշանի առկայությունը, իհարկե, չի կարող հստակ ախտորոշման հիմք հանդիսանալ, բայց այն զգուշացնում է, որ սերոտոնինի մակարդակը կարող է ցածր լինել։ Հարկավոր է անհանգստանալ, եթե այն ուղեկցվում է հոգնածությամբ, վատ տրամադրությամբ, նյութափոխանակության հետ կապված խնդիրներով։

Դեպրեսիա։ Սերոտոնինի ցածր մակարդակն իսկապես կապված է տրամադրության անկումների հետ։ Երբեմն իրավիճակը զգալիորեն թեթևացնելու արդյունավետ միջոցներ կարող են դառնալ սննդակարգի շտկումն ու սպորտով զբաղվելը։ Բայց դեպքերի մեծամասնությունում սերոտոնինի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է դիմել դեղամիջոցների օգնությանը։

Անհանգստության զգացում։ Երբ սերոտոնինի մակարդակը ցածր է, սկսում ենք նյարդայնանալ, անհանգստության զգացում ունենալ, սթրես, մեզ խոցելի ենք զգում։

Միգրեն։ Սերոտոնինը կարևոր ազդեցություն ունի միգրենի առաջացման դեպքում։ Այս ինտենսիվ գլխացավերի մեծ մասի պատճառը տրիպտոֆանի անբավարար մակարդակն է՝ սերոտոնինին «նախորդողը», որից կախված է դրա արտադրությունը։

Հիշողության հետ կապված փոքր խնդիրներ։ Ցրվածություն, հոգնածություն, կենտրոնացման դժվարություններ… Եթե նկատում եք, որ դժվարանում եք հիշել որոշակի տեղեկատվություն, հնարավոր է՝ խնդիրը սերոտոնինի ցածր մակարդակն է։ Սա բավական տարածված նշան է, որը հատկապես նկատվում է դեպրեսիայով տառապող անձանց շրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ