5 անսովոր նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է

Խոլեստերինի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար և կարող է այլ առողջական խնդիրների պատճառ դառնալ։

Fithacker.ru-ն գրում է, որ միևնույն ժամանակ՝ հարկավոր է հաշվի առնել, որ խոլեստերինի բավարար քանակը ևս կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն մասնակցում է սեռական և մակերիկամների հորմոնների արտադրությանը, առաց խոլեստերինի օրգանիզմը չի կարող վիտամին D սինթեզել. այս վիտամինը կարևոր է ոսկորների առողջության համար, ինչպես նաև արտադրում է թթու, առանց որի օրգանիզմում ճարպը նորմալ չի մշակվում։

Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակի պատճառները տարբեր են՝ գենետիկ նախատրամադրվածություն, լյարդի քրոնիկ հիվանդություն, վահանաձև գեղձի հիվանդություններ, դիաբետ։

Խոլեստերինի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները։

Դեղին ուռուցքներ կոպերին

Եթե կոպերին դեղին հետքեր եք նկատում, դիմեք մասնագետի, ստուգեք խոլեստերինի մակարդակն ու սրտի առողջությունը։

Մոխրագույն հետքեր եղջերաթաղանթի շուրջ

Սա առավել հաճախ վկայում է ծերացման մասին։ Բայց եթե դրանք առաջացել են երիտասարդ տարիքում, սա կարող է վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի մասին։

Ծակոցներ ձեռքերում և ոտքերում

Այս նշանները չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների առկայության մասին։ Եթե արյունատար անոթներն արգելափակված են խոլեստերինով, մեծ է հավանականությունը, որ ոտքերում ու ձեռքերում կարող եք ծակոցներ զգալ. նյարդերը կարող են անհրաժեշտ քանակով թթվածին և սննդարար նյութեր չստանալ, որոնք հարկավոր են դրանց նորմալ աշխատանքի համար։

Ցավ իրանի և գլխի հետևի հատվածում

Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել արյունատար անոթների արգելափակման, ինչի հետևանքով արյան շրջանառությունը դժվարանում է։ Արդյունքում՝ կարող է ցավ առաջանալ իրանի, ուսի հատվածում, կարող եք զգալ գլխացավ, հատկապես՝ գլխի հետևի հատվածում։

Սրտի արագ զարկ

Սրտի արագ զարկերը կարող են անհանգստության, սթրեսի, որոշակի դեղորայքի օգտագործման հետևանք լինել։ Սրտի արագ զարկերը կարող են վկայել թե սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրների, թե խոլեստերինի բարձր մակարդակի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ