Ինչպե՞ս վերացնել այտուցը և արդյունավետորեն նվազեցնել ավելորդ քաշը

Էնդոկրինոլոգ Սվետլանա Ուստինովան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է հեռացնել այտուցը եւ արդյունավետորեն նվազեցնել քաշը։

Էնդոկրինոլոգը թվարկել է այտուցների առաջացման ամենատարածված պատճառները.

1. Երիկամների աշխատանքի խափանում. բանն այն է, որ երիկամները մեր օրգանիզմում ջրի նյութափոխանակության համար պատասխանատու հիմնական օրգանն են։ Երիկամների դիսֆունկցիան հեղուկի կուտակման եւ այտուցի է հանգեցնում:

2. Հիպոթիրեոզ. վահանաձեւ գեղձի խնդիրները դանդաղեցնում են նյութափոխանակությունը եւ հեղուկի կուտակում առաջացնում: Բացի այդ, մարդու մոտ թուլություն է առաջանում, նվազում է էմոցիոնալ ֆոնը, քաշի ավելացում է տեղի ունենում։

3. Սպիտակուցի ոչ բավարար քանակություն. սպիտակուցի անբավարարությունը հաճախ աղեստամոքսային տրակտի տարբեր պաթոլոգիաներ է առաջացնում, իսկ սպիտակուցային նյութափոխանակության խախտումն այտուցներ է առաջացնում։

4. Ինսուլինադիմադրություն. ինսուլին հորմոնն ազդում է երիկամների ռինին-անգիոտենզին-ալդոստերոն համակարգի վրա, ինչը հեղուկի կուտակման է հանգեցնում:

5. Քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը. գլյուկոզայի մեկ մոլեկուլը պարունակում է 4 ջրի մոլեկուլ։ Հետեւաբար, ածխաջրերի չարաշահումը հրահրում է այտուցի տեսքը:

6. Կաթնամթերքի չափից ավելի օգտագործումը. կաթնամթերքի չափից ավելի սպառման դեպքում մարսողությունը կարող է խանգարվել, մաշկի վիճակը վատթարանում է, իսկ օրգանիզմում հեղուկի կուտակում է առաջանում: Բացի այդ, կաթնամթերքն ինսուլինի բարձր ինդեքս ունի, այսինքն՝ նպաստում է ինսուլինի արտադրության ավելացմանը։

7. Վերերիկամային գեղձերի հետ կապված խնդիրներ. Խրոնիկական սթրեսի եւ մակերիկամների աշխատանքի խանգարման հետեւանքով օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ կորտիզոլ եւ ալդոստերոն արտադրել, որոնք ազդում են ջրաաղային փոխանակության վրա եւ հեղուկի կուտակում են հրահրում։

8. Աղի չարաշահում. աղը չարաշահող մարդիկ դժգոհում են արյան բարձր ճնշումից եւ այտուցներից։ Ուստինովան խորհուրդ է տալիս սահմանափակել աղի օրական քանակը 3-4 գրամով։

Մասնագետն ընդգծել է, որ ազատվել այտուցներից անհնար է՝ առանց դրանց առաջացման պատճառը բացահայտելու եւ վերացնելու։ Բացի այդ, այտուցից ազատվելու համար Ուստինովան խորհուրդ է տալիս կարգավորել սննդակարգը, վերականգնել ջրային ռեժիմը եւ ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ