«Միշտ փորձեք օգնել ուրիշներին, իսկ եթե օգնել չեք կարող, ապա գոնե մի վնասեք». 30 հիանալի խորհուրդ՝ ժառանգական շամանից

zNews-ը ներկայացնում է 30 հիանալի խորհուրդ՝ ժառանգական շամանից:

1. Երբ դուք քայլելով փոողոցում՝ տեսնում եք գետնի վրա ընկած փետուր, վերցրեք այն և տուն բերեք, դրեք այն ծաղկամանի մեջ, կամ կախեք պատից, կամ էլ թեկուզ դրեք դարակի մեջ: Դա հզոր թալիսման է, որը ձեզ երկինքն է նվիրել: Սովորեք նկատել ոգիների կողմից ուղղարկվող նման նշանները:

2. Հավաքեք գետի քարերը: Դրանք մեծ ուժ ու էներգիա են պարունակում:

3. Միշտ փորձեք օգնել ուրիշներին, իսկ եթե օգնել չեք կարող, ապա գոնե մի վնասեք:

4. Դժվարությունները պայմանականություն են: Լուրջ դժվարությունները՝ լուրջ են, բայց էլի պայմանականություն են: Երկինքը երբեմն պատված է ամպերով, բայց բավական է ինչ որ բան անել (օրինակ՝ ինքնաթիռ նստել), և դուք կկարողանաք տեսնել կապույտ երկինքը այդ ամպերի վերում: Խաղաղություն բոլորին:

5. Որպեսզի մոտենաք ձեր երազանքին, երբեմն բավական է ընդամենը մեկ քայլ, ուստի վախեցեք դժվարություններից, որովհետև դրանք միշտ եղել են ու կլինեն:

6. Ձեր առաջնային բարոյական սկզբունքը պետք է լինի ինչ որ մեկին վնասելուց կտրականապես հրաժարվելը:

7. Երբ դուք դառնաք կենդանի արարածների համար երջանկության աղբյուր, դուք ինքներդ երջանիկ կդառնաք: Եթե դուք դառնաք դժբախտության աղբյուր ուրիշների համար, ապա ինքներդ կդառնաք դժբախտ:

8. Օրվա մեջ գոնե մեկ ժամ նվիրեք լռությանը, որովհետև այն ձեզ պետք է ոչ պակաս, քան շփումը:

9. Սիրել իմանալը ամենամեծ իմացությունն է այս աշխարհում: Սովորեք սիրել բոլորին, անգամ ձեր թշնամիներին:

10. Աղբը մի նետեք ջրամբարների մեջ: Դա կարող է զայրացնել ջրի ոգուն, իսկ եթե ուզում եք վայելել նրա բարյացակամությունը, ջրին կարող եք նվիրել հաց, կաթ ու մետաղադրամ:

11. Սովորաբար մեր անցյալը մենք կոչում ենք ոսկե ժամանակ, կամ օսկի որեր: Դա սխալ է: Շատ կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր վայրկյան մեր կյանքում՝ ոսկե ժամանակ է:

12. Միշտ հիշեք, չկա ամենաճշմարտացի կրոն, չկա ամենաճշմարիտ հավատ, այս կամ այն պաշտանմունքի ամենախելացի քրմեր, որովհետև Աստված մեկն է: Աստվածը սարի գագաթն է, իսկ տարբեր կրոններ ու հավատներ՝ դեպի այդ գագաթը տանող արահետներ: Աղոթեք ում կամենում եք, բայց ձեր գլխավոր նպատակը ոչ թե պետք է լինի անմեղ կյանքը, այլ Աստծոն հասնելն ու ճանաչելը:

13. Եթե դուք ուզում եք փոխել աշխարհը, ապա ինքներդ փոխվեք սկզբի համար: Սովորեք տիրապետել ուրախության ու սիրո էներգիայով, որովհետև դրանք են մարդու կարևորագույն պահերն ու ապրումները: Ժպիտը, ծիծաղն ու ուրախությունը հսկայական ուժ ունեն: Երբ դուք յուրացնեք դրանք, ապա ձեզ համար կբացահայտեք սերը;

14. Մի լավ ասացվածք կա. «Տվողի ձեռքը չի աղքատանա»: Հնարավորության սահմաններում օգնեք փողով կարիքավորներին և էական չէ, թե որքան կկզամի գումարը, էականը բուն պրոցեսն է:

15. Կյանքը շատ կարճ ժամանակամիջոց է: Մի վատնեք այն կռիվների ու արցունքների, զազրախոսության ու ալկոհոլի վրա: Փոխարենը, դուք կարող եք անել լավը, երեխաներ լույս աշխարհ բերել, հանգստանալ և բազմաթիվ այլ հաճելի բաներ անել:

16. Անձրևը կարողանում է կառավարել մարդու զգացմունքներն ու էմոցիաները, հիշեցնել նրա կյանքի ինչ որ դրվագների մասին և հակառակը՝ ջնջել բոոր հիշողությունները: Անձրևը մաքրում է և երբ ամեն ինչ շատ վատ է, ապա կանգնեք անձրևի տակ:

17. Եթե ձեր սիրելին սկսել է բարկանալ ձեր վրա և դուք մեղավոր չեք, ապա գրկեք նրան պինդ-պինդ ու նա կհանգստանա:

18. Եթե դուք վատ եք ձեզ զգում ու կոտրված, պարզապես երգեք: Երգեք ինչ կուզի ձեր հոգին, որովհետև հոին էլ երբեմն ուզում է արտահայտվել:

19. Եթե ինչ որ բան ես որոշել անել, ապա մի կասկածիր ուժերիդ մեջ: Վախը ստիպում է նահանջել ճիշտ ճանապարհից, քանի որ հենց վախն է ամեն չարի գլխավոր գործիքը: Մի կորցրեք հույսը, եթե առաջին անգամից չեք հասնում հաջողության, որովհետև յուրաքանչյուր փոքր հաղթանակ ձեզ մոտեցնում է Մեծ հաղթանակին:

20. Ամենքը ստանում է այն, ինչին արժանի է: Ներս մի թողեք խնդիրները ձեր հոգու մեջ, ձեր մտքերի մեջ և այդ ժամանակ, խնդիրը չի հասնի ձեր մարմնին:

21. Կյանքը կարող է շրջվել դեպի ձեզ դեմքով, կամ ուրիշ կողմով, բայց քչերն են հասկանում, որ հենց իրենք են բախտը դեպի իրենց շրջում կամ վանում: Բոլոր վատ մտքերը՝ ուղղված ուրիշներին, ձեզ վրա են անդրադառնում: Ապրենք հանգիստ ու չափավորված : Նախանձել չի կարելի ու պետք էլ չէ: ավելի հաճախ ժպտացեք և ձեզ էլ կժպտան:

22. Եթե ուզում ես, որ քեզ հարգեն, ապա դու էլ հարգիր: Բարությանը պատասխանիր բարությամբ, իսկ չարությանը՝ անտարբերությամբ: Չարիք գործած մարդը ավելի ՛ատ է տառապելու նրանից, որ դու առհամարհեցիր իրեն:

23. Ալկոհոլ մի օգտագործեք, ընդհանրապես մի օգտագործեք: Սպիրտայինը սպանում է օրգանիզմը, ուղեղը և Հոգին: Ալկոհոլն իրոք սպանում է, իսկ եթե ուզում եք ուրախանալ ու ցրվել, դրա համար կա բաղնիք, երգել, թեյ, կոնֆետներ և այլն:

24. Երբեք ոչ մի բանի համար մի ափսոսացեք, դա ավելորդ է: Ինչը պատահում է՝ լավ է:

25. Կենդանիներ հիշեցնող քարերը վերցնել չի կարելի առանց հատուկ արարողության: Եթե գտել եք նման քայլ ու ուզում եք տանել, ապա դիմեք տեղի ոգուն և ինչ որ բան նվիրեք, իսկ քարը ծածկեք սպիտակ կտորով:

26. Լավ երաժշտություն լսելիս, դուք մաքրում եք ձեզ բացասական էներգիայից, որը կուտակվում է օրվա ընթացքում: Երաժշտությունը՝ յուրահատուկ մեդիատացիա է, որը ուշքի է բերում ու վերականգնում է հարմոնիան:ծ

27. Որպեսզի հեշտ շնչեք, սիրտը չծակի՝ իմացեք լաց լինել:

28. Եթե զգում եք, որ ստեղծված իրավիճակը անլուծելի է, ապա վեր բարձրացրեք ձեռքերը, իսկ հետո կտրուկ իջեցրեք դրանք ու ասեք. «Թող գնա գրողի ծոցը» և կրկին մտածեք:

29. Երբ կինը մթերքներ է գնում, նա գնում է ապագայի երջանիկ օրեր իր ընտանիքի համար: Յուրաքանչյուր թարմ, գեղեցիկ, հասուն ու լավ բուրացող բանջարեղեն կամ միրգ՝ ընտանիքի համար երջանիկ ու հանգիստ օր է ապագայում: Տղամարդն էլ իր կողմից պետք է ապահովի կնոջը փողոց, որպեսզի նա կարողանա գնել ամենաորակյալ մթերքները: Ընտանիքները, որոնք խնայում են մթերքների վրա, աղքատանում ու դժբախտանում են, որովհետև տնտեսելով մթերքների վրա, դուք տնտեսում եք ձեր իսկ սեփական երջանկության վրա:

30. Եթե դուք վատ եք զգում, կամ ինչ որ բան անհանգստացնում է ձեզ, սկսեք մարմնով սահուն շարժումներ անել և այդ կերպ, կվերադարձնեք ձեր կենսական էներգիան իր հունի մեջ և կմաքրեք ձեր գիտակցությունը տառապանքներից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ