Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից

Ներաճած մազերի խնդրին կարող են առերեսվել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները:

Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում:

Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով:

Ապա անհրաժեշտ է մաքրող սկրաբ օգտագործել, որը կօգնի հեռացնել մաշկի մեռած բջիջները:

Բացի այդ, չի կարելի առանց հատուկ գելերի կամ հեղուկների սափրել ոտքերը:

Ձեզ ենք ներկայացնում հայտնի հնարներ, որոնք կօգնեն ազատվել ներաճած մազերից:

1. Շուգարինգի համար շաքարի խյուս պատրաստեք և այն հատվածներում, որտեղ ներաճած մազեր կան, էպիլյացիա արեք: Շուգարինգից հետո մաշկին խոնավ անձեռոցիկ դրեք և թողեք մնա 10 րոպե: Մազքաշը (пинцет) սպիրտով մաքրեք և հանեք մնացած մազերը: Այս բոլոր պրոցեդուրաներից հետո լոգանք ընդունեք և կոկոսի յուղ քսեք մաշկին:

2. Եթե մազքաշի միջոցով չեք ցանկանում ազատվել ներաճած մազերից, ապա այս մեթոդը ձեզ համար է: Ձեզ անհրաժեշտ է սոդայով և ջրով խյուս պատրաստել: Լոգանքից հետո խյուսը քսեք մաշկին, շրջանաձև շարժումներով մերսեք մաշկի այն հատվածը, որտեղ ներաճած մազեր կան: Նման պրոցեդուրայից 2 օր անց կարող եք էպիլյացիա անել:

3. Շաքարային սկրաբները ներաճած մազերի դեմ լավագույն միջոցն են: Դրա համար ձեզ անհրաժեշտ է 2 ճ/գ շաքար, 1 ճ/գ ժոժոբայի յուղ և 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:

4. Գլիցերինը և ասպիրինը հավասար չափաքանակով խառնեք, քսեք մաշկին և թողեք մնա 1 ժամ: Ապա լվացեք մաշկն ու մանկական քսուք քսեք:

5. Կես բաժակ ծովի աղը խառնեք 1 թեյի գդալ նարնջի եթերային յուղով և խոնավեցնող քսուքով: Լոգանք ընդունելիս՝ խառնուրդը քսեք մաշկին և շրջանաձև շարժումներով մերսեք: Վաղենակի թուրմն ու սալիցիլաթթուն խառնեք՝ 1:1 հարաբերությամբ: Վերջում խոնավեցնող քսուք քսեք մաշկին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)