Տղամարդկանց անպտղության հիմնական պատճառները

Անպտղություն ասելով հասկանում են որդեծնական տարիքում առանց հակաբեղմնավորիչների գործածման կանոնավոր սեռական կյանքի դեպքում երեխա սաղմնավորելու՝ զույգի անկարողությունը։ Տարբերակում են առաջնային անպտղություն (հղիություն երբեւէ չի եղել) ու երկրորդային անպտղություն ( կնոջ մոտ հղիություն եղել է, բայց նորից հղիանալ չի հաջողվում):

Ըստ ԱՀԿ տվյալների՝ ամուսնական զույգերի մոտ 8 տոկոսը անպտղության խնդիր ունի։

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, զույգերի մոտ 14 տոկոսը տառապում է անպտղությունից, ընդ որում մեծ մասի ՝ 10 տոկոսի մոտ, երկրորդային անպտղություն է։

Կանանց անպտղության ու դրա պատճառների մասին այսօր բավականին շատ են խոսում, իսկ տղամարդկանց անպտղության խնդիրը հաճախ անտեսվում է, չնայած դեպքերի 45 տոկոսում երեխա սաղմնավորելու անհնարության պատճառը  հենց տղամարդն է։

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը օգնել է հասկանալ տղամարդկանց անպտղության հիմնական պատճառները։

Սեռական օրգանների կառուցվածքում անատոմիական փոփոխությունները

Սեռական օրգանների կառուցվածքում որոշ անատոմիական փոփոխություններ կարող են դառնալ տղամարդկանց մոտ անպտղության պատճառ։ Օրինակ հիպոսպադիայի պատճառով (երբ միզուղու արտաքին անցքը ոչ թե առնանդամի գլխիկի վրա է բացվում, այլ փոշտի արմատի մոտ) սերմնահեղուկը չի կարողանում սեռական ակտի ժամանակ կնոջ հեշտոցում հայտնվել։ Բեղմնավորմանը կարող են խանգարել նաեւ սերմնատար ուղիների խնդիրները, իսկ ամորձիների զարգացման խնդիրները (ամորձիների իջեցման խախտումները, հիպերտրոֆիան, ատրոֆիան եւ այլն) կարող են հանգեցնել սպերմատոգենեզի ՝ ամորձիներում սպերմատազոիդների արտադրության գործընթացի խանգարումների։

Մասնագետը նշեց, որ այդ խնդիրներից շատերը կարելի է հայտնաբերել դեռ մանկության տարիներին կամ էլ դեռահասության տարիքում, հենց այդ պատճառով էլ կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները տղաների համար այդքան կարեւոր են, չէ՞ որ մանկության տարիներին շատ խնդիրներ կանխելը կամ լուծելը ավելի հեշտ է, քան մեծ տարիքում։

Ինֆեկցիոն հիվանդություններ

Չբուժված ինֆեկցիոն հիվանդությունները կարող են չափազանց կործանարար ազդեցություն թողնել սպերմատոգենեզի վրա։ Մասնավորապես սպերմատոզոիդների արտադրության վրա կարող են ազդել մանկական որոշ վիրուսային հիվանդություններ, որոնք համեմատաբար թեթեւ  են ընթանում, եթե տղան դրանցով հիվանդանում է մանկության տարիներին ու որոնք կարող են բեղունության լուրջ խնդիրներ առաջացնել, եթե դրանցով հիվանդանում են սեռահասունացման շրջանում կամ էլ պատշաճ ստացիոնար բուժում չեն ստանում։ Այդ հիվանդություններից են օրինակ էպիդերմիկ պարոտիտը՝  այսպես կոչված խոզուկը։ Շատ մանկական ինֆեկցիոն հիվանդություններից կարելի է պաշտպանվել պատվաստումով, դրա համար էլ եթե երեխայի մոտ լուրջ հակացուցումներ չկան, նրան խորհուրդ են տալիս անել բոլոր նախատեսված պատվաստումները ըստ օրացույցի։

Տղամարդկանց բեղունության համար կարող են վտանգավոր լինել նաեւ սեռավարակները։ Այդ ինֆեկցիաների վտանգն այն է, որ դրանցից շատերը կարող են երկար ժամանակ չբացահայտվել, բայց աստիճանաբար քայքայել տղամարդկանց առողջությունը, նվազեցնելով հայրության նրա շանսերը։ Այդ հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ են տալիս միշտ անվտանգ սեքսով զբաղվել ու ժամանակ առ ժամանակ հետազոտվել, նույնիսկ եթե որեւէ անհանգստացնող նշան չկա։

Վարիկոցելե

Վարիկոցելեն սերմնալարի ու ամորձիների երակների լայնացումն է։ Տղամարդկանց անատոմիայի առանձնահատկությունների պատճառով վարիկոցելեն հիմնականում դրսեւորվում է ձախ ամորձիի վրա։ Այս խախտման պատճառները գիտությանը մինչեւ վերջ հասկանալի չեն, սակայն հայտնի է, որ վարիկոցելեի առկայությունը բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի վրա։

Շրջակա միջավայր

Պաթոգեն գործոնների ազդեցությունը կարող է հորմոնալ ֆոնի ու սպերմատոգենեզի խախումների հանգեցնել։ Քանի որ սպերմատոգենեզը բջիջների ակտիվ բաժանման ու աճի պրոցես է, ցանկացած պաթոլոգիական գործոն, մասնագետի խոսքով, կարող է դրա վրա լուրջ բացասական ազդեցություն թողնել։

Ռիսկի խմբում են ոչ միայն թունավոր նյութերի կամ թափոնների հետ գործ ունեցողները կամ ռենտգենի ու ճառագայթման այլ տեսակների ներգործությանը ենթարկվողները, այլեւ դեռասահները, որոնց վրա սեռահասունացման ժամանակ ազդում են ոգելից խմիչքի, ծխախոտի, թմրադեղերի նման պաթոգենները։ Այդ ամենը բացասաբար է ազդում նրանց սեռական համակարգի աշխատանքի մեխանիզմի վրա ու կարող է ապագայում սերմնահեղուկի խնդիրների հանգեցնել։

Սնունդ

Սնունդն ինքնին չի կարող դառնալ տղամարդկանց անպտղության պատճառ, սակայն այն կարող է բացասաբար ազդել նրանց սեռական ու վերարտադրողական ֆունկցիաների վրա։ Դեռահասության տարիքում թերսնումը կարող է զարգացման մի շարք խնդիրներ առաջացնել, իսկ շատ քիմիկատներ ու կոնսերվանտներ պարունակող մթերքը վնասակար է ցանկացած տարիքում՝ թե ընդհանուր առողջության, թե սեռական առողջության համար։

Ավելորդ քաշ

Ավելորդ քաշը նույնպես բացասաբար է ազդում տղամարդկանց բեղունություն վրա, իսկ նստակյաց կենսակերպը  սպերմատոգենեզի խախտումների պատճառ է դառնում։

Դեղամիջոցներ

Խրոնիկ սոմատիկ հիվանդությունների բուժման համար որոշ դեղամիջոցների երկարատեւ կիրառումը նույնպես կարող է բացասաբար ազդել սերմնահեղուկի որակի վրա ու խանգարել տղամարդուն հայր դառնալ։

Հորմոնալ խանգարումներ

Որոշ հորմոնալ խանգարումներ նույնպես կարող են անպտղության պատճառ դառնալ, ու խոսքն ամենեւին էլ տեստոստերոնի մակարդակի խանգարման մասին չէ։ Քանի որ մարդու էնդոկրին համակարգը փոխկապակցված է, ցանկացած՝ նույնիսկ սեռական համակարգի հետ առաջին հայացքից կապ չունեցող հորմոնների խանգարումները կարող են անպտղության խնդիրներ առաջացնել։

Սեվադա Հակոբյանի խոսքով տղամարդկանց անպտղությունը ախտորոշելը բարդ չէ ՝ եթե կինը ստիպված է բազմաթիվ հետազոտություններ անցնել, տղամարդուն բավական է սպերմոգրամման՝ անալիզ, որի արդյունքներով հնարավոր կլինի հստակ ասել, նա խնդիր ունի, թե ոչ։ Եթե սպերմոգրամման խանգարումներ է բացահայտում, մասնագետները սկսում են փնտրել դրանց պատճառները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արևելյան երիտասարդության էլիքսիր. ինչպես 45 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք
Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արևելյան երիտասարդության էլիքսիր. ինչպես 45 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք
Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդը կարող է վարել միայն մեկ ուղղությամբ
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
ԹԵՍՏ․ Եթե կարողանաք այս նկարում գտնել մերկ կնոջը 8 վայրկյանից շուտ, ուրեմն ձեր IQ-ն 143-ից բարձր է
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն