
Մասնագետներն արդեն երկար տարիներ փորձում են պատասխանել հարցին՝ արդյոք կրծկալով քնելը վնասակա՞ր է, թե՞ ոչ։
Որոշ մասնագետներ կարծում են, որ սա վտանգավոր սովորություն է, քանի որ խանգարում է ազատ շարժվելուն, նորմալ արյան շրջանառությանը։
Բժշկական տեսակետից, սակայն, այս մոտեցումը սխալ է։
Կրծկալը, որը ձեզ համապատասխանում է չափով և մոդելով, չի կարող սեղմել լիմֆատիկ հանգույցները և զգալի վնաս հասցնել։
Չկան նաև հստակ ապացույցներ, որ կրծկալ կրելը բացառում է կրծքերի թուլացումը։
Սրան նպաստող մի քանի գործոններ կան.
• ժառանգականություն
• հղիություն
• կրծքով կերակրում
• ծերացում։
Շատ կարևոր է ճիշտ ընտրել կրծկալի մոդելը։
Այն պետք է համապատասխանի կրծքի չափին, անհարմարության զգացում չպատճառի։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ