7 իր, որոնցից հարկ է խուսափել, եթե ունեք լիքը կոնքեր և որովայն

Կանանց համար արտահայտված փորը կամ կլոր ազդրերը մի ամբողջ խնդիր են, որոնք պետք է թաքցված լինեն այլ աչքերից:

Փոխարենը՝ տղամարդկանց համար դրանք գեղեցիկ տեսք ունեն:

Եթե, այնուամենայնիվ, նույնիսկ տղամարդկանց կարծիքը ձեզ չի համոզում, և ցանկանում եք թաքցնել կազմվածքի այդ թերությունները, ապա ավելի լավ է դա անել հագուստի օգնությամբ:

Ստորև բերված են մի քանի տարբերակ՝ լիքը կոնքերը ու դուրս ցցված փորը քողարկելու համար:

Ավելի լավ է ընտրեք ազատ ձևվածքը, քան կիպ հագուստ

Միաերանգի և պարզ գործվածքի օգնությամբ դուք կարող եք ընդգծել կազմվածքի առավելությունները և թաքցնել առկա թերությունները: Ընտրելով մուգ երանգներ, հնարավոր է տեսողականորեն ներդաշնակ ուրվագիծեր ստանալ, բայց պետք չէ մոռանալ նաև պաստելային երանգների մասին: Հետաքրքիր կնայվեն բաց շականակակույնը, բեժ, կաթի, պիստակի, կրեմի և ավազի գույները:

Կարևոր է ուշադրություն դարձնել հագուստների ձևվածքին: Կիպ հագուստները կշեշտադրեն մարմնի բոլոր «ծալքերը» և գիրությունը: Լավ է հագուստի վրա ավելացնել շատ շերտեր և չկենտրոնանալ իրանի և ազդրերի վրա: Հետաքրքիր տեսքի կունենան միերանգ շերտերը՝ միմյանց հետ համադրված:

Ուշադրություն դարձրեք գծավոր հագուստին

Ուղղահայաց զարդարանքների, նախշերի և գծերի շնորհիվ կազմվածքը կարելի է տեսողականորեն երկարաձգել և նրբագեղ դարձնել:

Կարևոր դեր են կատարում նաև գծերի լայնությունն ու հաճախությունը:

Ավելի լավ է խուսափել լայներից, քանի որ դրանք ավելացնում են լրացուցիչ ծավալ, իսկ ահա նեղ և հաճախակի գծերն այն են, ինչ հարկավոր են գիրուկ գեղեցկուհիներին:

Եթե, օրինակ, գծավոր հագուստը ձեզ համար չափազանց ճչացող է, ապա այդ դիզայնով կարող եք ընտրել մեկ դետալ, ասենք՝ վերնաշապիկ:

Շեշտադրեք մարմնի այլ մասերը

Որպեսզի շեշտը չդրվի որովայնի վրա՝ ընդգծեք կանանց մարմնի ամենագեղեցիկ մասը՝ կուրծքը: Պարզ, ոչ շատ խորը բացվածքը՝ սովորական սև զգեստի, դասական տաբատի կամ մատիտ-կիսաշրջազգեստի հետ միասին:

Պետք է ընտրել ծնկից մի փոքր ներքև երկարությամբ շրջազգեստ կամ մաքսի

Շրջագեստների համար կատարյալ կլինեն ուղիղ ձևվածքները կամ վրադիր մոդելը: Ինչ խոսք, ավելի լավ է ընտրել միագույնը, բայց մեծ ծաղիկներով հագուստները նույնպես լավ կնայվեն: Պետք է խուսափել գոտկատեղն ընդգծող շրջազգեստներ հագնելուց:

Որովայնը և լիքը ազդրերը թաքցնելու համար կատարյալ են համարվում A-աձև շրջազգեստները՝ առանց իրանն ընդգծող հատվածների և բարձր գոտկատեղով: Նման կտրվածքի շնորհիվ հնարավոր է օգտագործել ոչ միայն մուգ գույնի կտորներ, այլև զգեստապահարանը հարստացնել բազմերանգ համադրություններով:

Միայն միաերանգ բլուզներ և վերնաշապիկներ

Միաերանգ վերնաշապիկները և բլուզները հարմար են ցանկացած միջոցառման համար: Դրանք կարելի է հագնել թե գրասենյակում, թե հանգստյան օրերին՝ զբոսանքի գնալիս: Կարևորը՝ կերպարի ճիշտ համադրությունն է:

Պետք չէ խուսափել տոպերից, տունիկներից և շապիկներից

Փորիկի ատկայության դեպքում, հարկավոր չէ հրաժարվել տոպերից, տունիկներից և շապիկներից: Պարզապես հարկավոր է փոխարինել կիպ գրկող մոդելները ազատներով: Բայց «ազատությունը» մի չարաշահեք, քանի որ շատ մեծ չափսերը կարող են էլ ավելի մեծ դարձնել կազմվածքը:

Կարևոր է, թե ինչպես են նստում տաբատները

Փարթամ կազմվածքով գեղեցկուհիների համար, որովայնը և կոնքերը թաքցնելու հիանալի լուծում է բարձր գոտիով տաբատը: Հենց դա է, որ իրանից դեպի ազդրեր անցնող գիծը սահուն կդարձնի: Կլասիկ սև բարձր գոտկատեղով տաբատը պետք է լինի հիմնային՝ թմբլիկ կազմվածքով կանաց զգեստապահարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)