Ինչպե՞ս պատասխանել «անցանկալի» հարցերին

«Իսկ ե՞րբ ես ամուսնանալու», «Չե՞ք ուզում դեռ երկրորդ երեխան ունենալ», «Ասում են՝ բաժանվում եք, հա՞». հետաքրքրասեր զրուցակիցը անհարմար դրության մեջ կարող է դնել, եթե չունենաք «պաշտպանիչ» պատասխաններ:

Նմանատիպ հարցերի պատասխանները պետք չէ տեղում մտածել. հոգեբանները խորհուրդ են տալիս ունենալ ստանդարտ պատասխաններ, որոնք պարզապես պետք է վերաձեւակերպել՝ իրավիճակին համապատասխան:

Ահա մի քանի խորհուրդներ.

Հարցին պատասխանելիս Դուք պարտավորված չեք տեղեկատվություն հաղորդել զրուցակցին: Օրինակ՝ հարցին, թե ինչքան եք վաստակում, կարող եք պատասխանել. «Դե, մեր երկրի միջին աշխատավարձի չափ: Ինչպես շատերը»:

Կարող եք օգտվել «հայելային» մեթոդից: Վերադարձրեք զրուցակցին հարցը եւ այդ ընթացքում ժամանակ շահեք: Կարող եք սկսել, օրինակ «Ճի՞շտ եմ հասկանում, որ… »-ով: Ասենք, «Ճիշտ եմ հասկանում, որ այսօր քո գլխավոր խնդիրն իմ անձնական կյանքն է» կամ «Ճիշտ եմ հասկանում, որ դեմ չէիր լինի, եթե ննջասենյակիս լույսը դու միացնեիր, անջատեիր…»: Ընդ որում, այս նախադասություններն ասել պետք է առանց ավելորդ ժեստերի, հարգալից եւ շատ հանգիստ տոնով:

Զարգացրեք թեման: Ասենք, հարցին, թե չե՞ք պատրաստվում երկրորդ երեխան ունենալ, պատասխանեք. «Իսկ ձեր գործե՞րն ինչպես են, երրորդի մասին չե՞ք մտածում»:

«Մեկ դերասանի թատրոն»: Ոչ ցանկալի հարցը լսելով՝ պատկերացրեք Ձեզ մեր ժամանակների լավագույն դերասանուհին եւ սկսեք… Նայեք զրուցակցի աչքերի մեջ, խոր շունչ քաշեք, հուսահատի դեմք ընդունեք եւ տրագիկ ձայնով ասեք. «Խնդրո՜ւմ եմ քեզ: Լսո՞ւմ ես, երբե՛ք ինձ այդ մասին մի հարցրու, երբե՛ք»: Կամ շատ լուրջ դեմքով եւ ցածր ու խորհրդավոր ձայնով ասեք. «Դա մե՜ծ գաղտնիք է»:

«Ե՞րբ ես ամուսնանում» հարցին, օրինակ, կարելի է պատասխանել այսպես. «Աստղագետներն ասում են՝ երկու սիրող էակների ասցենդները պիտի հանդիպեն, նոր միայն նրանք կայացնեն այդ ճակատագրական որոշումը (միայն թե չհարցնեք՝ ինչ է «ասցենդը». ստեղծագործեք, ինչքան կարող եք վառ երեւակայությամբ, եթե իհարկե գործ չունեք աստղագետի հետ): Եվ երբ գա այդ պահը, եւ ես հասկանամ՝ հանդիպել եմ իմ երկրորդ կեսին, ես նրան կասեմ՝ այո՜: Ոչ մի րոպե չեմ շտապի»:

Եվս մեկ մեթոդ Ձեր դրամապանակը խցկվել ցանկացողներին դիմագրավելու համար: Օրինակ, «Աստված իմ, եւ ի՞նչ արժի այս հաճույքը» զարմանք- հարցին կարող եք պատասխանել. «Օ՜, ստիպված եղա քաղցած մնալ երկու շաբաթ, բայց ինչե՜ր չես անի հանուն նորաձեւության»:

Օգտվեք նաեւ այս ունիվերսալ պատասխաններից՝ «Միշտ զարմացել եմ պատին դեմ տվող հարցեր տալու Ձեր կարողությամբ», «Հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցին, միայն թե նախ ասեք՝ ինչու եք այդքան հետաքրքրված»: Կամ ի պատասխան հարցրեք. «Իսկ Դուք իսկապե՞ս այդքան շատ եք ուզում խոսել դրա մասին»: Եթե պատասխանի՝ այո՛, համարձակորեն ասեք. «Իսկ ես՝ ոչ»: Եվ ժպտացեք…

Գրպանում ունեցեք պատրաստի հակադարձումներ անցանկալի իրավիճակներին. չգիտեք՝ ում հետ ստիպված կլինեք շփվել օրվա ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)