«Մեկին մի փոքր բան անես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա» . Օմար Խայամի իմաստուն մտքերը

zNews-ը ներկայացնում է Օմար Խայամի 16 իմաստուն մտքերը։

Կյանքի և մարդու մասին

  1. Մեկը չի հասկանում՝ ինչ բույր ունեն վարդերը, մյուսը դառը բույսերից էլ մեղր կսարքի: Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա:
  2. Որքան ցածր է մարդը, այնքան բարձր է քիթը վեր ցցում: Նա քթով փորձում է հասնել այնտեղ, ուր հոգով երբեք չի հասնի:
  3. Նա, ով կյանքի կողմից ծեծվել է, ավելիին կհասնի: Մի պտղունց աղ կերածը մեղրն ավելի է գնահատում: Նա, ով արցունք է թափել, ավելի անկեղծ է ծիծաղում: Նա, ով մահանում էր, գիտի, որ ապրում է:
  4. Նույն պատուհանից երկու հոգի դուրս էին նայում: Մեկը տեսնում էր անձրև և ցեխ, մյուսը՝ կանաչազարդ գարուն և կապույտ երկինք:
  5. Մենք երջանկության աղբյուր ենք և տառապանքի հանք: Մենք գարշելիության պահուստ ենք և զուլալ առվակ: Մարդն, ինչպես աշխարհը, հայելու առջև բազմերես է: Նա և՛ ոչնչություն է, և՛ անսահման փառահեղ:
  6. Որքան հաճախ ենք մենք կյանքում սխալվելով կորցնում նրանց, ում ամենից շատ ենք արժևորում: Օտարների հավանությանն արժանանալու համար երբեմն մտերիմներից ենք փախչում: Բարձրացնում ենք նրանց, ովքեր մեզ արժանի չեն, և դավաճանում նրանց, ովքեր ամենից հավատարիմն են: Նրանց, ովքեր մեզ սիրում են, նեղացնում ենք և ինքներս էլ ներողություն ակնկալում:
  7. Մենք այլևս երբեք այս աշխարհ չենք գա, այլևս երբեք չենք հավաքվի ընկերներով սեղանի շուրջ: Ուստի որսացեք ամեն մի պահը, այլևս դրա հնարավուրությունը երբեք չեք ունենա:
  8. Մի՛ նախանձիր նրան, ով զորեղ է և հարուստ. այգաբացին միշտ էլ հաջորդում է մայրամուտը:
  9. Այս կարճ, մի շնչի նմանվող կյանքի հետ վարվեք այնպես, ասես վարձույթով եք վերցրել:

Սիրո մասին

  1. Նվիրվել չի նշանակում վաճառվել: Կողք-կողքի քնել չի նշանակում իրար հետ քնել: Վրեժխնդիր չլինել չի նշանակում ամեն բան ներել: Կողքին չլինել չի նշանակում չսիրել:
  2. Հնարավոր է գայթակղել տղամարդու, ով կին ունի, հնարավոր է գայթակղել տղամարդու, ով սիրուհի ունի, սակայն հնարավոր չէ գայթակղել տղամարդու, ով սիրելի կին ունի:
  3. Իմաստուն կերպով կյանքն ապրելու համար քիչ բան չէ պետք իմանալ: Սկզբի համար հիշեք երկու պարզ կանոն՝ ավելի լավ է սոված մնալ, քան ուտել այն, ինչ պատահի, և ավելի լավ է լինել միայնակ, քան պատահական մեկի կողքին:
  4. Սիրելի մարդու մեջ մեզ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ տհաճ մարդու մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:
  5. Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն:
  6. Դժբախտ, դժբախտ է այն սիրտը, որտեղ այրող կիրք չկա, չկա սիրային տառապանք, չկա երջանության երազանք: Առանց սիրո ապրած օրն ունայն է. ավելի դժգույն և տխուր, քան այդ օրն անպտուղ, չի կարող լինել և ոչ մի դժբախտություն:
  7. Քաղված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտին հասցնել, իսկ սիրելի կինը պետք է երջանիկ լինի, այլապես հարկավոր չէր ձեռնարկել այն, ինչն ավարտին չեք կարողանալու հասցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք