Արցախցի Հասմիկ Ավանեսյանը հրապարակել է մարտում զոհված նշանածի լուսանկարը և կից գրել.
«Ճանաչեք իմ հերոսին: Էդուարդ Դանիելյանն Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Եղնիկների Էդոն. սեպտեմբերի 8-ին իր ծննդյան 21-րդ տարեդարձը նշել է դիրքերում`ծառայակից ընկերների հետ։ Սեպտեմբերի 15-ին տուն պետք է վերադառնար։ Բազում նպատակներ ուներ։ Նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ և հայրենի գյուղում իրականացնել մեր նվիրական երազանքները։ Էդոն զոհվել է սեպտեմբերի 19-ին`ընկերոջ կյանքը փրկելիս։ Իլյայի մտերիմ ընկերն էր, հիմա նորից միասին են` արդեն երկնքում», – գրել է նա։