Արտաքին ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում երկաթի պակասի մասին

Երկաթը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր միկրոտարրերից մեկն է, որի դերը դժվար է գերագնահատել։

Այս տարրի պակասը վառ դրսևորվում է մարդու արտաքինի վրա։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ռոման Տերուշկինը։

«Ամենատարածված ախտանշաններից մեկը գունատ մաշկն ու աչքերի տակ ի հայտ եկած մուգ շրջանակներն են: Բացի այդ, մարդու մոտ կարող է նկատվել նաև մաշկի չորություն ու թեփոտվածություն և ճաքեր բերանի անկյուններում։ Երկաթի մակարդակի զգալի նվազման դեպքում աչքերի սպիտակուցային թաղանթը կարող է ձեռք բերել կապտավուն երանգ։ Բացի այդ, քանի որ երկաթի պակասի դեպքում օրգանիզմը քրոնիկ թթվածնաքաղց է ունենում, հիվանդի մոտ կարող է նկատվել ավելորդ քաշի կուտակման հակում և նիհարելու անկարողություն»,- նշել է բժիշկը՝ հավելելով, որ այս տարրի պակասն ազդում է նաև մազերի վրա, ինչը դրսևորվում է դրանց որակի վատթարացմամբ։

Տերուշկինի խոսքով՝ երկաթի դեֆիցիտի դեպքում խանգարվում է օրգանիզմի բոլոր համակարգերի ու օրգանների սնուցման ու թթվածնով հագեցման գործընթացը, ինչի հետևանքով մազերը դառնում են ավելի փխրուն ու չենթարկվող, նկատվում է մազաթափություն։ Այնուամենայնիվ օրգանիզմում երկաթի մակարդակի վերականգնումն օգնում է ազատվել այս խնդրից։

Մասնագետը նաև նախազգուշացրել է, որ երկաթի տևական պակասն ի վերջո կարող է հանգեցնել երկաթպակասորդային սակավարյունության, որի դեպքում հաճախ նկատվող ախտանշաններից է եղունգների ձևի փոփոխությունն ու գոգավորությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․