Մոռացեք կոշտուկների մասին. 5 արդյունավետ բնական միջոց

Կոշտուկները (мозоль) բավական տարածված խնդիր են և միշտ ուղեկցվում են ցավոտ զգացողություններով, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանցից։

Այս փոքրիկ նորագոյացություններն առաջանում են վերնամաշկի կոշտացման հետևանքով։

Առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս ոտնաթաթին և սովորաբար պայմանավորված են լինում կոշիկի սխալ ընտրությամբ, սակայն կոշտուկների առաջացման պատճառ կարող են դառնալ նաև սխալ քայլվածքը, մաշկի մշտական շփումը որևէ բանի հետ կամ ճնշումը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Գոյություն ունեն կոշտուկների դեմ պայքարի համար նախատեսված հատուկ դեղամիջոցներ ու սպեղանիներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց ագրեսիվ բաղադրիչների պատճառով կողմնակի խնդիրներ են առաջացնում, սակայն, բարեբախտաբար, կան նաև բուժման բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում լավագույն ժողովրդական միջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտնաթաթի ցավոտ կոշտուկներից ու չորացած մաշկից։

  • Հալվե վերայի տերևը կիսել, այնուհետև ներքին կողմով դնել կոշտուկի վրա և ամրացնել բժշկական կպչուն սպեղանիով։ Թողնել այն մաշկին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան փորձել զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը։ Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կարելի է կրկնել 2-3 օր։
  • 100 գրամ գայլուկի կոներին ավելացնել մի լիտր ջուր, դնել կրակին ու 10 րոպե եփել, այնուհետև թողնել մի փոքր թրմվի։ Ոտքերը դնել ստացված գոլ եփուկի մեջ ու մաշկը փափկեցնել, այնուհետև սոճու կամ եղևնու խեժը դնել կոշտուկին ու ամրացնել բժշկական կպչուն սպեղանիով։ Թողնել խեժն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան փորձել զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը։
  • Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը քսել մաքուր կտորին ու դնել այն կոշտուկին։ Կոմպրեսն ամրացնել ու թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան մաշկը լվանալ մաքուր ջրով և փորձել զգուշորեն հեռացնել կոշտուկը։
  • Մատուտակի արմատը մանրացնել ու 1:1 հարաբերակցությամբ խառնել վազելինին։ Ստացված քսուքն առատ քսել կոշտուկին ու ծածկել կպչուն սպեղանիով։ Կրկնել այս պրոցեդուրան այնքան, մինչև հնարավոր լինի հեռացնել կոշտուկը։ Այս քսուքը կարելի է կիրառել նաև կոշտուկների առաջացման կանխարգելման համար՝ պարբերաբար քսելով այն չորացած ու կոշտացած մաշկին։
  • Ոտքերը դնել տաք ջրի մեջ ու մաշկը փափկեցնել, այնուհետև մի կտոր ակնամոմը դնել կոշտուկին, ամրացնել բժշկական կպչուն սպեղանիով ու թողնել ամբողջ գիշեր՝ առավոտյան փորձելով զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են , սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկին, քանի որ ինքնաբուժությունը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև շատ վտանգավոր։ Եթե խնդիրը չափազանց լուրջ է, ապա հարկավոր է դիմել մաշկաբանին և հեռացնել կոշտուկը հատուկ պրոցեդուրայի միջոցով ու բացառապես բժշկի հսկողության տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․