Ինչպե՞ս մաքրել անոթներն ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը

Արյան, անոթների և առհասարակ ամբողջ օրգանիզմի մաքրությունն առողջության հիմնական գրավականն է, ուստի մասնագետները ներկայացրել են այն ըմպելիքը, որը կօգնի մաքրել արյունն ու անոթները և բարենպաստ ազդեցություն կունենա ամբողջ օրգանիզմի վրա: Ինչպես գրում է med2.ru կայքը, այս ըմպելիքի շնորհիվ բոլոր օրգաններն ու համակարգերը կաշխատեն ժամացույցի ճշգրտությամբ, ուստի այն հարկավոր է անպայման ներառել ամենօրյա սննդակարգում:

Ուսումնասիրելով տարածված սննդամթերքի տեսակների օգտակար հատկությունները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բանանով, կոճապղպեղով, քրքումով, մեղրով ու յոգուրտով սմուզին կօգնի վերահսկողության տալ պահել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որի տատանումները բացասաբար են անդրադառնում առողջական վիճակի վրա և կարող են անգամ դառնալ տարբեր խանգարումների պատճառ: Բացի այդ, այս օգտակար սմուզիի բաղադրիչներն արդյունավետ կերպով մաքրում են անոթներն ու բարելավում արյան շրջանառությունը, ինչը շատ կարևոր է ընդհանուր ինքնազգացողության բարելավման համար:

Հայտնի է, որ բանանը հարուստ է А, В, Е և С վիտամիններով, ինչպես նաև մագնեզիումով, ֆոսֆորով, ֆոլաթթվով և մի շարք այլ օգտակար նյութերով, որոնք հարկավոր են օրգանիզմին էրիթրոցիտների՝ արյան բաղկացուցիչ մասը կազմող բջիջներից մեկի ձևավորման համար: Այս միրգը շատ դյուրամարս է և դրական ազդեցություն է ունենում ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի վրա:

Բացի այդ, օրգանիզմի համար ոչ պակաս օգտակար են նաև մեղրը, յոգուրտը, կոճապղպեղն ու քրքումը, որոնք նույնպես հարուստ են հսկայական քանակությամբ սննդարար նյութերով: Այս յուրահատուկ բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս ստանալ մի գերառողջարար ըմպելիք, որի օգնությամբ կարելի է կանխել մի շարք վտանգավոր խանգարումների զարգացումն ու պայքարել արդեն իսկ ի հայտ եկած առողջական խնդիրների դեմ:

Այս համեղ սմուզին պատրաստելու համար հարկավոր է ընդամենը մեկ հատ բանան, կես բաժակ վանիլային յոգուրտ, կես թեյի գդալ մեղր և քերիչով մանրացրած կոճապղպեղ, ինչպես նաև մի պտղունց քրքում: Պարզապես անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ, լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և խմել այն թարմ վիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․