Սննդամթերքի տեսակներ, որոնք պատճառ են դառնում երիկամներում քարերի առաջացման

Միզաքարային հիվանդությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան այս հիվանդության զարգացումից խուսափելու համար։ Երիկամներում քարերի առաջացմանը նպաստող գործոնները կարող են տարբեր լինել, իսկ դրանցից մեկը սննդակարգում սխալ մթերքի գործածությունն է, ուստի սննդակարգը մշտական վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։

Հանրահայտ ռուս բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն անդրադարձել է միզաքարային հիվանդության զարգացման հիմնական պատճառներին՝ նշելով, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կանխում են քարերի առաջացումը, սակայն կան նաև այնպիսինները, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում՝ բարձրացնելով այս հիվանդության զարգացման հավանականությունը։

«Օրինակ՝ կալցիումը։ Եթե դուք ուտում եք կալցիումով հարուստ մթերք, ապա երիկամներում առաջացած քարերը կարող են փոքրանալ, իսկ եթե ընդունում եք կալցիումով դեղահաբեր, ապա դրանք մեծանում են», – նշել է մասնագետը՝ թվարկելով սննդամթերքի այն տեսակները, որոնք բացասաբար են անդրադառնում երիկամների վիճակի վրա։

Աղի մթերք ու թթվեցրած բանջարեղեն. մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել աղի մթերքի գործածությունը, քանի որ աղի չափազանց մեծ քանակությունը սննդակարգում խթանում է քարերի առաջացումը։

Կենդանական ծագման սպիտակուցներ ու ճարպեր. կենդանական ծագման մթերքը նույնպես բարձրացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը, ուստի նման մթերքը ևս հարկավոր է սահմանափակել։

Սպանախ ու կանաչեղեն. բանջարեղենի այս տեսակներն անչափ օգտակար են, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում այս օգտակար մթերքը նույնպես կարող է դառնալ երիկամներում քարերի առաջացման պատճառ։

Վիտամին С-ով հարուստ մթերք. բժիշկ Մյասնիկովի խոսքով՝ օրգանիզմում այս տարրի մակարդակի բարձրացումը նույնպես նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը, ուստի դրանով հարուստ մթերքը չի կարելի չարաշահել։

Որ մթերքն է նվազեցնում միզաքարային հիվանդության զարգացման հավանականությունը

Բժիշկ Մյասնիկովի խոսքով՝ երիկամներում քարերի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում հագեցնել սննդակարգը բուսական սպիտակուցներով, օրինակ՝ լոբազգիներով։ Բացի այդ, երիկամային այս ախտաբանությունից պաշտպանվելու համար հարկավոր է հանարավորինս շատ հեղուկ օգտագործել։ Ընդ որում՝ հասարակ ջրից բացի կարելի է նաև թեյ ու սուրճ օգտագործել, սակայն հարկ է հիշել, որ այս ըմպելիքները պետք է լինեն առաջ շաքարի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․