Որ դեպքում կարող է սուրճը դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից, սակայն երբեմն անգամ ժամանակին հայտնաբերված քաղցկեղը չի հաջողվում բուժել, քանի որ չարորակ նորագոյացությունը չի արձագանքում բուժմանը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են նախապես միջոցներ ձեռնարկել քաղցկեղի կանխարգելման համար ու հնարավորինս պահել առողջական վիճակը վերահսկողության տակ։

Քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը վնասակար սովորություններից հրաժարվելն ու ճիշտ սննդակարգի հետևելը է, քանի որ հենց վատ սովորություններն ու անառողջ մթերքի գործածությունն են համարվում հիմնական ռիսկային գործոնները, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ որոշ դեպքերում անգամ օգտակար համարվող սննդամթերքի տեսակները կարող են դառնալ նման վտանգավոր հիվանդության զարգացման հավանականության բարձրացման պատճառ:

Սննդամթերքի նման տեսակներից մեկը կարող է լինել սուրճը, որը համարվում է աշխարհի ամենատարածված ու սիրված ըմպելիքներից մեկը: Գիտնականները բազմիցս ապացուցել են այս ըմպելիքի օգտակարությունն օրգանիզմի համար, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել, սակայն անգամ այս ըմպելիքի դեպքում հարկավոր է հետևել որոշ կանոնների, քանի որ սխալ գործածության դեպքում այն կարող է վտանգավոր լինել՝ բարձրացնելով քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Խոսքը, մասնավորապես, չափազանց տաք սուրճի մասին է, որը կարող է շատ վտանգավոր լինել: International Journal of Cancer պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն՝ Ցելցիուցի սանդղակով 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի սուրճը 90 տոկոսով բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ ի տարբերություն գոլ կամ սառը ըմպելիքների: Ընդհանուր առմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 45-75 տարեկան ավելի քան 50 հազար մարդ, որոնց առողջական վիճակին մասնագետները հետևել են 10 տարի:

Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ չափազանց տաք ըմպելիքների գործածությունը զգալիորեն բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի մինչ խմելը հարկավոր է սպասել, որպեսզի դրանք մի փոքր սառչեն: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ սպասել, ապա կարելի է ըմպելիքին մի փոքր սառը կաթ կամ սերուցք ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․