Արդյոք նորմա՞լ է, երբ դաշտանը տևում է մեկ օր և ավարտվում

Դաշտանի հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է. պատահում է, երբ այն ժամկետից ավելի երկար է տևում, ինչն անհանգստացնող է։

Բայց երբեմն այն ավարտվում է մեկ օրում և սկսվում են շագանակագույն արտանետումներ, ինչն էլ ավելի վատ է:

Սովորաբար դաշտանը տևում է 3-8 օր, սակայն ցիկլի կանոնավորությունը, ծավալը, ցավը և տեւողությունը կարող են փոխվել ողջ կյանքի ընթացքում։ Որպես կանոն, 18 տարեկանից հետո դաշտանները կարճանում են, ցիկլը՝ կանոնավորվում։ Մինչ այս, դեռահասության շրջանում, առաջին երկու տարիներին դաշտանը կարող է այլ կերպ ընթանալ, քանի որ վերարտադրողական համակարգը միայն կարգավորում է իր աշխատանքը: Իսկ 45 տարին անց դաշտանադադարի սկիզբով (չշփոթել դաշտանադադարի հետ, որի միջին տարիքը 51 տարեկանն է), այն նվաղում է, և ձվազատումը կարող է կրկին անկանոն լինել։ Այդ դեպքում ինչի՞ց է, որ 18-ից 45 տարեկանում դաշտանը կարող է ավարտվել մեկ օրում կամ վատ ընթանալ՝ շագանակագույն արտանետումների տեսքով:

Օվուլյացիայի խանգարում

Եթե ցիկլի ընթացքում ձվաբջիջը չի հասունացել, և ձվազատումը տեղի չի ունեցել, ապա էնդոմետրիումը մնում է բարակ և չի արտանետվում առատ արյունահոսության տեսքով:

Սովորաբար, էնդոմետրիումի հաստությունը մինչև դաշտանի սկիզբը 8-15 մմ է, սակայն գերիշխող ֆոլիկուլի բացակայության դեպքում, որը պետք է ձվաբջիջ արձակի դաշտանային ցիկլի կեսին, էնդոմետրիումը ողջ ցիկլի ընթացքում մնում է բարակ 4-7 մմ (իսկ դա պետք է լինի դաշտանի ավարտից հետո):

Օվուլյացիայի բացակայությունը կարող է պայմանավորված լինել.

• ծանր սթրեսով,
• քնի խանգարմամբ,
• նյարդային հիվանդություններով, դեպրեսիայով,
• արտահայտված ֆիզիկական ակտիվությամբ,
• խիստ դիետաներով, որոնք ուղեկցվում են կարճ ժամանակում քաշի արագ կորստով,
• սպիտակուցներով և խոլեստերինով հարուստ մթերքների բացառմամբ (լյարդ, գառան միս, խոզի միս, թանձր սերուցք (20%), ձողաձուկ, կարագ, ձու), որոնք ստերոիդային (սեռական) հորմոնների համար շինանյութ են:

Ձվարանների ու արգանդի վարակիչ և բորբոքային պրոցեսներ

Սովորաբար դրանք ուղեկցվում են տհաճ ցավով, սակայն որոշ դեպքերում, օրինակ, քրոնիկ էնդոմետիտի դեպքում, ցավը կարող է բացակայել։

Հղիություն

Հղիության ընթացքում պտղի ձվի իմպլանտացիայի ժամանակ կարող է առաջանալ էնդոմետրիումի աննշան անջատում, որը հեշտությամբ կարելի է շփոթել կարճ դաշտանի հետ: Ուստի ավելի լավ է հետազոտություն անցնել, հատկապես, եթե նախորդ ցիկլում անպաշտպան սեռական հարաբերություն եք ունեցել:

Էնդոկրին համակարգի հիվանդություններ

Վահանաձև գեղձի գործունեությունը վերահսկող հորմոնի (TSH) մակարդակի բարձրացումը և հորմոնալ խանգարումները, օրինակ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացումը կարող է ուղեկցվել արտանետումներով:

Դաշտանադադարի վաղ սկիզբ

Ըստ բժշկական դասակարգման՝ վաղ դաշտանադադարը համարվում է մինչև 45 տարեկանը, ժամանակից շուտը՝ մինչև 40 տարեկանը, և երկու դեպքում էլ գործընթացը սկսվում է դաշտանի նվազմամբ և անկանոն ցիկլով։

Աբորտից հետո

Հղիության արհեստական ընդհատումից հետո մի քանի ամիս, մինչ մարմինը վերականգնվում է, կարող են լինել նվաղ դաշտաններ:

Վիրահատություններ և վնասվածքներ

Որպես կանոն, վերականգնողական շրջանն ուղեկցվում է նաեւ վերարտադրողական համակարգի խախտմամբ եւ վերականգնման համար մի քանի ամիս է պահանջում։

Եզրակացությունը մեկն է՝ բնականոն չէ, եթե դաշտանը մեկ օր է տևում։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրանք բոլորն էլ պահանջում են գինեկոլոգի խորհրդատվություն:

Հակաբեղմնավորիչներ ընդունելիս հազվադեպ կամ բացակայող դաշտանները համարվում են հետազոտություն չպահանջող:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․