Որ ախտանշաններն են հուշում լյարդի հետ կապված խնդիրների մասին

Լյարդն ամենակարևոր օրգեններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա, ուստի գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նատալյա Պանինան «Известия»-ի հետ զրույցում նշել է այն ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին նկատել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել։

Մասնագետի խոսքով՝ լյարդի հետ կապված խնդիրները մեծ մասամբ աննկատ են մնում ու ասիմպտոմ են զարգանում, սակայն արյան հետազոտության արդյունքներում հեպատիտի վիրուսի մարկերների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, այլապես մեծ է վարակի՝ լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի վերածվելու հավանականությունը։

«Եթե անգամ գանգատներ են լինում, ապա, որպես կանոն, դրանց մեծ մասը ոչ սպեցիֆիկ են․ թուլություն, հոգնածություն, ծանրության զգացում ու տհաճ զգացողություններ աջ կողատակում։ Բացի այդ, խնդիրների, երբեմն՝ բավական վտանգավոր խնդիրների մասին կարող են խոսել հետևյալ ախտանշանները․ մաշկին անոթային աստղիկների առաջացում, ափերի կարմրություն, որովայնի չափերի մեծացում, այտուցվածություն», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ լյարդի աշխատանքում առկա խնդիրների մասին են հուշում նաև մեզի մուգ գույնը, կղանքի չափազանց բաց գույնը, աղեստամոքսային արյունահոսություններն ու մաշկին հեշտությամբ հեմատոմաների առաջացումը։

Որպես առանձին ախտանշան է դիտարկվում դեղնուկը, որի դեպքում մաշկն ու աչքերի սպիտակուցային թաղանթը դեղնավուն երանգ են ստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․