Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից

Կարճ ժամանակի ընթացքում մի քանի կիլոգրամից ազատվելու գործում օգնության կհասնի կիվին։

Այն օգնում է արագ մաքրել օրգանիզմը, այրել ավելորդ ճարպերը՝ առանց մկանային զանգված կորցնելու, ինչպես նաև՝ օրգանիզմը հագեցնել վիտամիններով։

Կիվին ճարպերն այրող բուսական ծագման նյութ է պարունակում՝ կարնիտին։

Այն հարուստ է նաև մանրաթելերով և վիտամին C-ով, հակաօքսիդանտներով։ Ընդ որում, այն բավական քիչ կալորիաներ է պարունակում։

Օգտակար է կիվին քացած վիճակում օգտագործել։ Այն օգնում է մաքրել աղիները, ինչպես նաև ազատում է քաղցի անհագ զգացումից։

Բեռնաթափման օր։ Շաբաթվա ընթացքում մեկ, առավելագույնը՝ երկու օր կարող եք բեռնաթափման օր անել։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 6 կիվի, խմել 1.5 լիտր անյուղ կեֆիր կամ ոչ քաղցր յոգուրտ։ Նյութափոխանակության համակարգն այս ընթացքում կհանգստանա, աղիները կմաքրվեն։ Բեռնաթափման օրվա ընթացքում կարող եք նաև կոկտեյլ օգտագործել. կեֆիրը կարող եք խառնել կիվիի, նարնջի հետ։

Կիվիով դիետա. առաջին տարբերակ։ Այս դիետան նախատեսված է 7 օրվա համար։

Նախաճաշ։ Հազարի տերևներով, բուլղարական պղպեղով, կիվիով, սոխով աղցան պատրաստեք։ Կարող եք կիտրոնի հյութ ավելացնել։

Ընդմիջում՝ նախաճաշից 2 ժամ անց։ Կոկտեյլ պատրաստեք՝ բլենդերում խառնելով 1 կանաչ խնձոր, 1 կիվի և 1 բանան։

Ճաշ։ 3 ճաշի գդալ վարսակի փաթիլներին մեկ բաժակ բնական յոգուրտ ավելացրեք, մի փոքր չամիչ, մանդարին, կիվի։

Կեսօրվա ընդմիջում։ Մրգային աղցան պատրաստեք։ Հարկավոր է 1 բանան, 1 խնձոր, 1 կիվի և 1 բաժակ կեֆիր կամ յոգուրտ։

Ընթրիք։ Մի փոքր շագանակագույն բրինձ պատրաստեք։ 50 գրամ բրնձին խառնեք 1 կիվի, 1 խնձոր կամ տանձ, հազարի տերևներ և մեկ բաժակ կեֆիր։

Քնելուց առաջ։ Կարող եք 1 նարինջ ուտել կամ մեկ բաժակ կեֆիր խմել։

Կիվիով դիետա. երկրորդ տարբերակ

Նախաճաշ։ 100 գրամ բրինձը եփեք, ավելացրեք 1 կիվի, 1 խնձոր և 30 գրամ ֆետա պանիր։

Ընդմիջում՝ նախաճաշից 2 ժամ անց։ 1 բանան և 1 կիվի։ Հնարավորության դեպքում խառնեք բլենդերում։

Ճաշ։ 150 գրամ հավի խաշած կրծքամիս, կես գրեյպֆրուտ, 2 կիվի, 1 ձու, մի փոքր կանաչ սոխ, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։

Կեսօրվա ընդմիջում։ Կես բանան, 2 կիվի, 1 թեյի գդալ չամիչ, 200 գրամ անյուղ և առանց շաքարի յոգուրտ։

Ընթրիք։ 50 գրամ ֆետա պանիր, 2 կիվի, 50 գրամ եփած շագանակագույն բրինձ։ Աղցանին 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ ավելացրեք։

Քնելուց առաջ։ Կարող եք 1 նարինջ ուտել կամ մեկ բաժակ կեֆիր խմել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․