10 մթերքներ, որոնք ընդհանրապես չի կարելի ուտել

Որքան էլ որ ցավալի է, ներկա ժամանակներում առողջության համար պոտենցիալ վտանգավոր մթերքների քանակն այնքան մեծ է, որ անվտանգներ գրեթե չեն մնացել: Այս կամ այն ապրանքը գովազդելով` արտադրողներն ու շուկայագետները, որպես կանոն, չափազանցնում են նրա արժանիքները և ձգտում են թաքցնել թերությունները: Շատ հաճախ ակնհայտ վնասակար նյութերը քողարկում են տարատեսակ եզրույթներով կամ տառերի ու թվերի կոմբինացիաներով:

Իհարկե, յուրաքանչյուր մթերք ինչ-որ վերահսկողություն է անցնում, և պետությունը ինչ-որ չափով հետևում է դրանց որակին, սակայն այդ հսկողությունը կատարվում է այն նորմերի համաձայն, որոնք մշակվել են այն ժամանակ, երբ դեռ ներկայիս շատ հավելումներ գոյություն չունեին: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ առողջության  համար 10 առավել վտանգավոր մթերքներին,  որոնք կարող են տարատեսակ հիվանդություններ հարուցել, ներառյալ՝ ամենասարսափելիները:

ԳՄՕ պարունակող բոլոր մթերքները`

  • լուծվող կակաո
  • արտասահմանում աճեցված կարտոֆիլ
  • պահածոյացված կանաչ ոլոռ
  • գետնանուշ:
  • ծովախեցգետնի ձողիկներ, որ մեջ կա գենոմոդիֆիկացված սոյայի հետ խառնած, այսպես կոչված, ծովախեցգետնային էսենցիան:
  • պահածոյացված քաղցր եգիպտացորեն:

E-621 կամ նատրիումի գլուտամատ

Ինչ ապրանք էլ գնելու լինեք, անպայման ծանոթացեք դրա բաղադրության հետ, և եթե հայտնաբերեք այս բաղադրամասը, ավելի լավ է հրաժարվեք այն գնելուց: Ցավոք, գլուտամատն այժմ ամենուր են ավելացնում: Եթե ձեզ համեմունքներ են պետք, նախապատվությունը տվեք հին, բարի պղպեղին, աղին, դափնու տերևին, խմելի-սունելիին, և այլն:

Շաքարի փոխարինողներ

Դրանք ցածր կալորիականություն ունեն ու բավականաչափ էժան են, սակայն այսքանով սրանց առավելություններն ավարտվում են: Խնդիրն այն է, որ այս փոխարինիչները կուլ տալով` մարդը խաբում է իր կերակրափողը, որը քաղցրի համը զգալով` սպասում է ածխաջրածինների, որոնք, սակայն, դրա մեջ բացարձակ չկան: Արդյունքում, ստանալով այս խաբեության չափաբաժինը, օրգանիզմը մոտավորապես մեկ օր չի արձագանքում  նորմալ ածխաջրածիններին: Բացի այդ, շաքարի փոխարինիչները խթանում են քաղցի զգացողություն, ինչը նրանց ցածր կալորիականությունը գործնականորեն զրոյացնում է:

Պլաստիկե տարաներով թույլ աղ դրած սելդ տեսակի ձուկ

Նկատի ունեցեք, որ սելդը կարող է պահածոյացվել միայն ձեթի մեջ, և գինին կամ քացախը երբեք չեն կարող փոխարինել դրան: Այն, որ ձուկը պահում է իր թարմությունն առանց ձեթի, միայն մեկ բացատրություն ունի. Այնտեղ ավելացրել են ուրոտրոպին:

Սննդային գունավորիչներով, համային հավելումներով հացահատիկեղենն ու արագ պատրաստվող շիլաները:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրանց վրա, որոնց կազմի մեջ հիշատակված են բնականին մոտ ինչ-որ հավելումներ: Որպես կանոն` դրանք ունեն այս կամ այն մրգերի ու հատապտուղների համն ու հոտը, որոնք իրենց բնական վիճակով այդ շիլաների բաղադրության մեջ, բնականաբար, չեն մտնում:

Բարբարիս

Շատերը դրան չեն հավատում, սակայն այս կոնֆետը կարող է այրել սփռոցը՝ սեղանի հետ միասին: Կարող եք դրանում համոզվել ինքներդ: Վերցրեք այն, թրջեք ու դրեք կտորի վրա: Մեկ օր հետո նայեք արդյունքին: Դուք կտեսնեք, որ կոնֆետի բաղադրության մեջ մտնող քիմիական էսենցիան ունակ է քայքայել անգամ պլաստիկը: Էլ ինչ ասել մեր ստամոքսի մասին:

Տրանս-ճարպեր

Գնելով սերուցքային կարագ` դուք պետք է իմանաք, որ, եթե այն բնական է, դրա յուղայնությունը 82.5%-ից պակաս չի կարող լինել: Եթե պիտակի վրա նշված է 72,5% յուղայնություն, ուրեմն պատրաստման ընթացքում օգտագործվել են տրանս-ճարպեր`ջրածնով բացված ցածրորակ ձեթ:

Եթե պահանջվող յուղայնության կարագ չեք գտել, ավելի լավ է այն փոխարինեք սովորական արևածաղկի ձեթով: Այն ավելի անվտանգ է, քան ցածրորակ կարագը:

Թույլ աղ արած կարմիր ձկնկիթ

Ինչպես և ձկան դեպքում, թույլ աղ արած կարմիր ձկնկիթը ևս երկար պահել հնարավոր չէ: Երկարաժամկետ պահպանման տարբերակը կամ աղի շատ գործածությունն է, կամ սառեցումը: Այդ պատճառով էլ թույլ աղ արած կարմիր ձկնկիթը պահպանվում է կամ կիտրոնաթթվի հավելմամբ, կամ նույն այդ ուրոտրոպինի:

Իհարկե, սրանք միակ հավելումները չեն, որոնք կարող են կիրառվել այս մթերքի պահպանման համար, սակայն բոլոր դեպքերում էլ արդյունքն այնքան էլ օգտակար չի լինի ձեր առողջության համար:

Եգիպտացորենի փաթիլներձողիկներ ու բարձիկներ

Սրանք բավականին վտանգավոր մթերքներ են, քանի որ դրանց արտադրության ժամանակ շաքար չի օգտագործվում: Շաքարի փոխարեն կիրառվում է նրա շատ վտանգավոր, ցիկլոմա անունով փոխարինիչը:

Մարմելադ

Խորհրդային Միությունում արտադրվող մարմելադի մասին կարելի է մոռանալ, քանի որ ժամանակակից մարմելադների միայն տեսքն է նրան հիշեցնում: Նախկինը բացարձակ անվտանգ, բնական մթերք էր, ինչը չի կարելի ասել ժամանակակից քիմիական հրեշի մասին: Ժամանակակից մարմելադը կարող է վնասակար լինել անգամ մեծահասակների համար, իսկ երեխաներին տալ ընդհանրապես չարժե:

Եվ մի մոռացեք ևս մեկ մանրուքի մասին: Եթե ձեր օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինչ-որ նյութ, մեծ է հավանականությունը, որ վերջինս կարող է յուրացնել ձեր օրգանիզմը:

Այդ պատճառով էլ շրջանցեք վնասակար մթերքները, նախապատվությունը տվեք բնականներին, զբաղվեք ֆիզկուլտուրայով, և ձեր առողջական վիճակն անհամեմատ լավ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․