Ինչպես է դրսևորվում սրտային անբավարարությունը․ ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել

Սրտանոթային համակարգի առողջության մասին հոգ տանելը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ այս համակարգի հիվանդությունները համարվում են վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, սակայն մարդիկ, այնուամենայնիվ, հազվադեպ են ուշադրություն դարձնում սրտամկանի ու անոթների վիճակին, ինչի պատճառով էլ որոշ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց խորացած են լինում և բուժումը բավական արդյունավետ չի լինում։

Սրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկը սրտային անբավարարությունն է, որի զարգացումը, ի տարբերություն բավական սուր ու ցավոտ զգացողություններով ուղեկցվող սրտի նոպայի, հաճախ աննկատ է լինում։ Այն կարող է զարգանալ շատ դանդաղ, ինչի հետևանքով մարդիկ հաճախ չեն նկատում խնդրի մասին հուշող ախտանշանները՝ համարելով դրանք անկարևոր խնդիր, մինչդեռ սրտային անբավարարությունն անուշադրության մատնելը կարող է չափազանց վտանգավոր լինել։

Սրտամկանի, թոքերի ու արյան ազգային ինստիտուտի տվյալներով՝ սրտային անբավարարությունը կարող է ախտահարել ոչ միայն տարեցներին, այլև երիտասարդներին։ Այս ախտաբանությունը ենթադրում է սրտանոթային համակարգի առողջական վիճակի մշտական վերահսկողություն, քանի որ զգալիորեն բարձրացնում է կյանքի համար վտանգավոր բարդությունների զարգացման հավանականությունը։ Նման վտանգավոր հիվանդության վաղ ախտորոշումը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլորին է հայտնի, թե ինչ դրսևորումներ է ունենում սրտային անբավարարությունն ու օրգանիզմում տեղի ունեցող որ փոփոխություններին է հարկավոր ուշադրություն դարձնել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սրտային անբավարարության մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Հևոց

Սրտամկանի հետ կապված խնդիրների մասին հուշող ամենակարևոր ախտանշաններից մեկը հևոցն է, ինչին շատերը լուրջ չեն վերաբերվում։ Այս հիվանդության դեպքում հիվանդը կարող է չկարողանալ խորը շնչել, ինչն էլ կառաջացնի օդի պակասի ու շնչահեղձության զգացողություն։

Հոգնածություն անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում

Սրտային անբավարարության հիմնական ախտանշաններից մեկը կարող է լինել անբացատրելի հոգնածությունը, որը կարող է նկատվել անգամ ամենաչնչին ֆիզիկական ակտիվության դեպքում։ Նույնիսկ պարզապես զբոսնելը կարող է դառնալ հոգնածության պատճառ, իսկ սրտամկանի կծկումների հաճախականությունը մեծացնող ֆիզիկական ակտիվությունն առհասարակ կարող է դառնալ շնչահեղձության պատճառ։

Հորիզոնական դիրքով մնալու անկարողություն

Երբ մարդը պառկած դիրքով է լինում ոտքերի արյան մի մասը կրկին հայտնվում է արյան հոսքի մեջ, ինչը մեծացնում է սրտամկանին մատակարարվող արյան քանակությունը։ Առողջ սրտամկանը կարող է հեշտությամբ հաղթահարել այս խնդիրն իր պոմպային մեխանիզմի շնորհիվ, ուստի պատկած դիրքով մնալը խնդիր չի առաջացնի, սակայն սրտային անբավարարության դեպքում կարող է նկատվել հևոց, ինչը կստիպի հիվանդին ավելի բարձր պահել գլուխը։ Սա է պատճառը, որ առանց բարձի մեջքի վրա պառկելու դեպքում տհաճ զգացողությունների առաջացումը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Ոտքերի ու ոտնաթաթերի այտուցվածություն

Ինչպես հարկն է չաշխատելու դեպքում սրտամկանն ավելի քիչ արյուն է մատակարարում երիկամներին, որոնք էլ, փորձելով փոխհատուցել այդ պակասը, սկսում են պահել հեղուկը հյուսվածքներում՝ հանգեցնելով այտուցների։ Որպես կանոն սկզբնական շրջանում այտուցվում են միայն ստորին վերջույթները, սակայն հետագայում այտուցներ կարող են նկատվել նաև մարմնի այլ հատվածներում։

Քաշի անսպասելի ավելացում

Ոտքերում կուտակվող ջուրը ժամանակի ընթացքում կարող է «բարձրանալ» վեր ու սկսել կուտակվել նաև որովայնի ու ձեռքերի հատվածում։ Առաջին հայացքից սա կարող է քաշի ավելացում հիշեցնել, սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել լուրջ բարդություններից խուսափելու համար։ Ի տարբերություն քաշի հասարակ ավելացմանը, սրտային անբավարարությամբ պայմանավորված քաշն ավելանում է շատ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մի քանի օրում, ուստի քաշի նման սրընթաց աճը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հաճախամիզություն

Սրտային անբավարարության մասին հուշող ախտանշաններից մեկն է հաճախամիզությունը, որն առավել ինտենսիվ բնույթ է կրում գիշերվա ընթացքում։ Սա է պատճառը, որ գիշերվա ժամերին առատ միզարտադրության պատճառով հաճախ արթնանալու դեպքում հարկավոր է անպայման դիմել սրտաբանին ու բուժզննում անցնել։

Ախորժակի կորուստ

Սրտամկանի հետ կապված խնդիրներն ազդում են մարսողական համակարգի աշխատանքի վրա, ինչի հետևանքով էլ կարող են բավական արտասովոր ախտանշաններ ի հայտ գալ։ Սրտամկանի թուլացման դեպքում աղեստամոքսային տրակտն ավելի քիչ արյուն է ստանում, ինչի հետևանքով դրա գործառույթները դանդաղում են։ Արդյունքում հիվանդի մոտ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են մարսողության խանգարումը, ախորժակի կորուստը, սրտխառնոցն ու փորկապությունը։

Մշտապես սառը վերջույթներ

Սրտային անբավարարության մասին հուշող ամենավառ ախտանշանների շարքին է դասվում նաև ձեռքերի ու ոտքերի մշտական սառնությունը։ Այս ախտանշանը հուշում է արյան հոսքի թուլացման մասին, ուստի այն նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու հնարավորինս շուտ բուժզննում անցնել անհրաժեշտության դեպքում բուժումը շուտ սկսելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար
Ինչպես կարող է կրծկալը ազդել առողջության վրա․ մասնագետի բացատրությունը
Ո՞ւմ համար է վտանգավոր հնդկաձավար ուտելը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)