Մեղրի օգտակար հատկությունները. հետաքրքիր փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

Մեղրը մի շարք օգտակար հատկություններ ունի, բայց երբեմն կարող է նաև վտանգավոր լինել։

zNews-ը հետաքրքիր փաստեր է ներկայացնում մեղրի մասին։

Մեղվի պատրաստած մեղրը մասամբ մեղրատու մեղվի խպիպում մարսած նեկտարն է։

Մեղրը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Պարունակում է В, К, Е, С խմբի բոլոր վիտամինները և А պրովիտամին։ Քանի որ վիտամինները բնական հանքային աղերի և բիոգեն ամինների միացություն են, դրանք ավելի օգտակար են, քան սինթետիկ փոխարինիչները։

Մեղրի օգտակար հատկությունները

Մեղրը նախևառաջ օգտակար է իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկության շնորհիվ։

Նեկտարը մեծ թվով կալիում է պարունակում, որը բակտերիաների դեմ հիմնական պայքարող միջոցն է։ Բացի այդ, մեղրը պահպանում է պղնձի և երկաթի բարձր կոնցենտրացիան, ինչն օգնում է բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինը։

Մեղրը կազդուրող միջոց է, էներգիա է հաղորդում օրգանիզմին, վերականգնում ուժերը։ Նպաստում է իմունիտետի բարձրացմանը, օգնում է հաղթահարել մրսածությունը։ Հնում մեղրն օգտագործում էին վերքերը բուժելու համար, քանի որ այն ախտահանիչ հատկությամբ է օժտված։ Օրական մեկ գդալ մեղրը կկանխի մրսածությունը, սրտանոթային և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։

Մեղրն օգնում է ազատվել լարվածությունից և անքնությունից։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել նույնիսկ քնելուց առաջ։

Օրգանիզմը շատ արագ է յուրացնում բնական մեղրը` բարելավելով մարսողության գործընթացը։ Իսկ կիտրոնի և կոճապղպեղի համադրությամբ այն լավ միջոց է ստամոքսի աշխատանքը կարգավորելու համար։

Մեղրի օգտակար հատկությունները կոսմետոլոգիայում

Մաշկի և մազերի վիճակը բարելավելու հատկությունների շնորհիվ մեղրը լայն կիրառում է գտել կոսմետոլոգիայում։

Մասնագետները մեղրով պարուրելու պրոցեդուրաներ են անցկացնում, լվացվելու միջոցներ ու շամպուններ արտադրում մեղրի պարունակությամբ։ Դրանք օգնում են, որ մաշկը պահպանի թավշյա և առողջ տեսքը, իսկ մազերն ավելի փայլուն և ամուր դառնան։

Այս բոլոր դրական հատկություններից բացի, պետք է իմանալ, որ մեղրը կարող է կարիեսի զարգացման պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով մեղր ուտելուց հետո պետք է ողողել բերանի խոռոչը։

Ո՞ւմ համար է վնասակար մեղրը

Որոշ մարդկանց արգելված է մեղր ուտել։ Հիմնական բացասական հետևանքներից է ալերգիան։ Որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ եղնջացան, քոր, հարբուխ, գլխացավեր, աղիքային խանգարումներ։

Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում մեղր ուտել` առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Նույնիսկ եթե դուք երբեք ալերգիա չեք ունեցել, այն կարող է առաջանալ երեխայի մոտ։ Բժիշկների խորհրդին պետք է հետևեն նաև շաքարախտով, պանկրեատիտով հիվանդները և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ։

Մեղրի մեկ այլ բացասական հետևանք կարող է լինել կուպերոզը, որի ժամանակ վնասվում և լայնանում են մազանոթները։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեղրն արագացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնում փխրուն անոթները։

Հետաքրքիր փաստեր

  • Մեղրը կարող է դարերով չփչանալ` միևնույն ժամանակ պահպանելով իր բոլոր օգտակար հատկությունները։
  • Աշխարհում ամենաշատ մեղրն արտադրվում է Չինաստանում։
  • 50 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում մեղրը կորցնում է օգտակար հատկությունների հիմնական մասը։
  • Պապիրուսների վրա հայտնաբերած 900 բժշկական բաղադրատոմսերից կեսից ավելին մեղր են պարունակում` որպես բուժիչ միջոց։
  • «Մեղրամիս» հասկացությունը եկել է Նորվեգիայից, որտեղ նորապսակներն առաջին ամիսը պարտադիր պետք է մեղր ուտեին և մեղրի հիմքով ըմպելիքներ օգտագործեին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․