Այս մթերքն ամենաարժեքավորն է, ինչը կարող է տալ բնությունը. կփոխարինի դեղատուփի կեսին

Սինթետիկ վիտամիններին փոխարինելու և օրգանիզմն առողջացնելու հարցում Ձեզ կօգնի մեղվաբուծության ամենաարժեքավոր մթերքը՝ մեղվի ծաղկափոշին:

Դա ոչ միայն վիտամինների հանք է, այլ նաև միջոց, որը կփոխարինի Ձեր դեղատուփի կեսին:

Ծաղկափոշին մեղուների կողմից հավաքած ծաղկի և բույսերի փոշին է՝ տեղավորված և սեղմված մեղրաբջիջների (մեղրախորիսխ) մեջ, իսկ վերևից այն ծածկված է մեղրով:

Այս մթերքը հարուստ է D, C, B1, B2, B6, A, P, E վիտամիններով և այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսին են մագնիումը, ցինկը, յոդը, կալցիումը, երկաթը, կալիումը և օրգանական թթուները:

Ցանկալի է, որ ծաղկափոշին ձեռք բերեք բարեխիղճ մեղվապահներից:

Ծաղկափոշին հարուստ է հակաօքսիդանտներով, այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետը և արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը, կանխարգելում է ինսուլտը և օգնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Ծաղկափոշին օգտագործում են հղիության և կրծքով կերակրելու ժամանակ:

Ծաղկափոշին օգտագործել խորհուրդ է տրվում նաև նյարդային և էնդոկրին համակարգի և աղեստամոքսային տրակտի բուժման համար:

Ինչպես կիրառել ծաղկափոշին

 

1. Ավիտամինոզը կանխարգելելու համար

Օգտագործել 1 թ/գ ծաղկափոշի (20-30 գ) օրը մեկ անգամ, աշնան և ձմռան ընթացքում:

2. Պանկրեատիտի ժամանակ

Եթե Ձեզ անհանգստացնում է ենթաստամոքսային գեղձի այս հիվանդությունը, ապա ընդունեք մեկական գդալ ծաղկափոշի ուտելուց 25 րոպե առաջ, առավոտյան և երեկոյան:

3. Սակավարյունության ժամանակ

Հեմոգլոբինն արյան մեջ բարձրացնելու համար պատրաստեք այսպիսի ըմպելիք. 0.5 լ եռացրած գոլ ջրի մեջ խառնեք 50 գ ծաղկափոշի և 200 գ բնական մեղր: Թողեք թրմվի 2 օր: Խմեք քառորդ բաժակ բուժիչ ըմպելիքից օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

4. Մրսածության ժամանակ

  • Երեխաներին – ուտել 0.8 գ ծաղկափոշի, օրը 3 անգամ
  • Մեծահասակներին – ուտել 2 գ ծաղկափոշի, օրը 3 անգամ

5. Բարորակ ուռուցքների ժամանակ

Ամեն օր ծամել 1/3 թ/գ ծաղկափոշի՝ սնունդ ընդունելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ: Բուժման կուրսը տևում է 3 ամիս, որի ընթացքում պետք է օգտագործել մոտ 0.5 կգ ծաղկափոշի:

6. Շաքարային դիաբետի ժամանակ

Օրը 3 անգամ ծամել այդ մթերքից 2 թ/գ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ:

7. Բարձր ճնշման ժամանակ

Ընդունել մեկական թ/գ, օրը 3 անգամ ծաղկափոշու և մեղրի խառնուրդ 1:2 հարաբերությամբ:

8. Իմունիտետն ամրացնելու համար

Դրա համար պետք է պատրաստել վիտամինային խառնուրդ. խառնել 15 գ ծաղկափոշի, 1 գ մեղվակաթ և 200 գ մեղր: Խառնուրդը պահպանել սառնարանում: Իմունիտետի ամրացման համար ընդունել մեկական թ/գ այդ խառնուրդից առավոտյան՝ մինչև սնունդ ընդունելը: Կուրսը՝ 1 ամիս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․