Ինչու եք գիշերը քրտնում. 5 անսպասելի պատճառ

Գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին։

Ապնոէ։ Այս խնդրի առկայության դեպքում շնչուղիները քնած ժամանակ արգելափակվում են։

Սա թթվածնի պակաս է առաջացնում, ինչի հետևանք է դառնում ուժեղ քրտնարտադրությունը։

Ապնոէի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

  • խռմփոց
  • հոգնածություն
  • գլխացավեր
  • վատ տրամադրություն։

Եթե նկատում եք այս խնդիրները, դիմեք մասնագետի օգնությանը, ով կօգնի ախտորոշել խնդիրը և ճիշտ բուժում կնշանակի։

Դաշտանադադար։ Այս ընթացքում հորմոնալ տատանումներ են առաջանում, ինչի հետևանքով խախտվում են օրգանիզմի մի շարք գործառույթներ։ Հորմոնալ տատանումները կարող են հանգեցնել նաև մարմնի ջերմաստիճանի փոփոխության։ Այդ պատճառով էլ այս շրջանում կանայք հաճախ են գիշերային քրտնարտադրություն ունենում։ Դաշտանադադարի մասին վկայում են նաև հետևյալ նշանները.

  • ոչ պարբերական դաշտանային ցիկլ
  • մաշկի չորություն
  • վատ տրամադրություն։

Նյարդային լարվածություն։ Քրոնիկական սթրեսն ու նյարդային լարվածությունը ևս կարող են գիշերային քրտնարտադրության պատճառ դառնալ։ Այս դեպքում հարկավոր է վեր հանել պատճառները և փոփոխություններ անել կյանքում։ Եթե չեք կարողանում ինքնուրույն դուրս բերել ձեզ այդ վիճակից, դիմեք մասնագետի օգնությանը։ Նրանց օգնությամբ կկարողանաք շտկել մտածողությունը։

Որոշ հիվանդություններ։ Գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել մի խումբ խնդիրների առկայության մասին, այդ թվում՝ բակտերիալ ու վիրուսային վարակներ, քաղցկեղի որոշ տեսակներ։ Այս դեպքում, իհարկե, նկատվում են մի խումբ այլ նշաններ ևս։ Ճիշտ ախտորոշումը կարող է կատարել միայն բժիշկը։

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ։ Դիաբետով տառապող անձինք հաճախ են գիշերային քրտնարտադրություն ունենում։ Այս դեպքում քրտնարտադրություն նկատվում է նաև ցերեկային ժամերին։ Արյան մեջ շաքարի ցածր մակարդակն ինսուլինի հետ կապված խնդրի կամ դիաբետի բուժման համար որոշ դեղամիջոցների օգտագործման հետևանք է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․