Դառնահամ բերանում. ի՞նչ կարելի է անել

Ինչու՞ է առաջնում դառը համ ի՞նչ կարելի է անել։

Սովորաբար պատճառները բավականին անվնաս են, բայց պատահում է, որ այս ախտանիշը որևէ վտանգավոր հիվանդության ցուցիչ է։

1․ Չորություն բերանում

Համի ընկալումը մեծապես կախված է բերանի խոռոչում ապրող մանրէների կազմից և քանակից: Թուքն իր հակաբակտերիալ հատկություններով նվազեցնում է միկրոօրգանիզմների քանակը: Հետևաբար, երբ բերանում չորություն է նկատվում, մանրէներն ավելի ակտիվ են բազմանում: Դրա պատճառով էլ առաջնում են համային փոփոխություններ և դառնության զգացողություն բերանում:

Ի՞նչ անել

Ողողեք բերանը և խմեք մի բաժակ ջուր, կամ էլ ծամեք առանց շաքարավազի մաստակ. դա կօգնի բարձրացնել թքի արտադրությունը: Որպեսզի դառը համը կրկին չառաջանա, փորձեք շատ հեղուկ (ջուր, թեյ, կոմպոտ) խմել առնվազն մի քանի ժամվա ընթացքում:

2. Բերանի սխալ հիգիենա Հիգիենայի բացակայության պատճառով բերանում բազմանում են բակտերիաներ, որոնք էլ կարող են դառնություն առաջացնել։

Ի՞նչ անել

Խնամքով մաքրեք ատամներն ատամնաթելով՝ առնվազն 2 րոպե ծախսելով ընթացակարգի վրա։ Փորձեք միշտ հետևել Ձեր բերանի խոռոչի հիգիենային։ Բակտերիաները կարող են հանգեցնել ոչ միայն տհաճ համի, այլև կարիեսի առաջացման:

3. Ընկույզի համախտանիշ Որոշ մարդկանց մոտ ընկույզ ուտելուց հետո առաջանում է դառը, մետաղական համ:

Ի՞նչ անել

Պարզապես սպասեք, սովորաբար բերանի դառնությունն ինքնուրույն անհետանում է 2-4 շաբաթվա ընթացքում:

4. Հղիություն

Հղիությունը հաճախ ուղեկցվում է համային փոփոխություններով: Դառնության համը պայմանավորված է օրգանիզմի հորմոնալ փոփոխությունների հետ, ինչպես նաև դա կարող է լինել դիմադրողականության արձագանքը՝ արյան կազմի փոփոխություններին: Սովորաբար, ապագա մայրերը գանգատվում են բերանի մետաղական համից, բայց երբեմն կարող է հայտնվել նաև դառնության զգացողություն:

Ի՞նչ անել

Ուղղակի սպասել։ Տարօրինակ համային զգացողությունները, որպես կանոն, ծագում են միայն հղիության առաջին եռամսյակում, և եռամսյակի կեսից հետո անհետանում են:

5. Դեղամիջոցների կողմնակի ազդեցություն

Բերանում դառնություն կարող են առաջացնել տարբեր դեղամիջոցներ, օրինակ՝

  • Հակաբիոտիկներ,
  • Հիպերտոնիայի դեղամիջոցներ,
  • Միգրենի դեմ միջոցներ,
  • Հակադեպրեսանտներ,
  • Հանգստացնող և քնաբեր հաբեր;
  • հակահիստամիններ;
  • Տարբեր հակաբորբոքային, հակավիրուսային դեղեր և այլն։

Ի՞նչ անել

Եթե ​​կասկածում եք, որ բերանում դառնությունը կապված է դեղամիջոցների ընդունման հետ, խորհրդակցեք բժշկի հետ:

6. Ստամոքսի այրոց

Սա առաջանում է, երբ ստամոքսահյութը բարձրանում է կերակրափող և գրգռում դրա պատերը: Ամենից հաճախ այրոցն ուղեկցվում է կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և թթու համի առաջացմամբ: Բայց երբեմն բերանում կարող է առաջանալ նաև դառնություն:

Ի՞նչ անել

Հարկավոր է խորհրդակցել թերապևտի կամ անմիջապես գաստրոէնտերոլոգի հետ: Ստամոքսի այրոցը և բերանի դառնությունը հաղթահարելու համար բժիշկը կնշանակի համապատասխան դեղամիջոցներ և հատուկ սննդակար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․