Սննդամթերքի ո՞ր տեսակներն են նպաստում լյարդի աշխատանքի վերականգնմանը

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։ Այնուամենայնիվ այս օրգանը մշտապես ենթարկվում է տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի ազդեցությանը, ինչն էլ դառնում է լուրջ խանգարումների պատճառ։

Նման վտանգավոր խնդիրներից խուսափելու և լյարդի առողջությունը վերականգնելու համար մասնագետները խորհուդ են տալիս կարգավորել կենսակերպը, հրաժարվել վնասակար սովորություններից ու հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով, ուստի սննդաբան Մարինա Մակիշան ներկայացրել է այս օրգանի համար ամենաօգտակար համարվող սննդամթերքի տեսակները։

Ինչպես նշել է մասնագետը «Москва 24»-ի հետ զրույցում, այս օրգանի համար շատ կարևոր են համարվում լոլիկի մածուկն ու անյուղ կաթնաշոռը, որոնք նվազեցնում են ալկոհոլի ու անառողջ սննդի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա։

Մասնագետի խոսքով՝ արագ սնունդը, քաղցրավենիքն ու ալկոհոլը կործանարար ազդեցություն են ունենում այս կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի վրա։ Դրանց չարաշահման դեպքում արագ ածխաջրերից ստացած գլյուկոզան անմիջապես հայտնվում է լյարդում և վերածվում ճարպաթթուների։ Օրգանը չի կարող վերամշակել այդ շաքարների մի մասը, ինչն էլ կարող է նպաստել լյարդի ճարպային հիվանդության զարգացմանը։

Այնուամենայիվ, մասնագետը վստահ է, որ լյարդը պաշտպանելու համար հարկավոր է սննդակարգում ընդամենը երկու բաղադրիչ ներառել, որոնք են կաթնաշոռն ու լոլիկի մածուկը։

«Տոմատի մածուկը պարունակում է լիկոպին՝ հակաօքսիդանտ, որը շատ կարևոր է լյարդի բջիջների վորականգնման համար անգամ ալկոհոլի ընդունման դեպքում», – նշել է Մակիշան՝ հավելելով, որ կաթնաշոռն իր հերթին հարուստ է մեթիոնին ամինաթթվով, որն էլ խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում է քաշի նվազմանը։ Հենց այս նյութի շնորհիվ էլ տեղի է ունենում լյարդի բջիջների վերականգնումը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․