Որ գործոններն են բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը

Ավելորդ քաշի, անառողջ կենսակերպի, սթրեսի բարձր մակարդակի և ծանր հիվանդությունների նկատմամբ գենետիկական նախատրամադրվածության դեպքում մարդկանց մոտ վաղաժամ մահվան հավանականությունը կտրուկ բարձրանում է։ Այս մասին գրում է «Eat This, Not That!» պարբերականը՝ վկայակոչելով բուժաշխատողներին։

Բժիշկ Սիմա Բոնի խոսքով՝ մարդու սննդակարգի և կյանքի տևողության միջև կա անմիջական կապ։ Այն մարդիկ, որոնց սննդակարգը հարուստ է մեծ քանակությամբ վերամշակում անցած մթերքով ու ալկոհոլով, ավելի հաճախ են բախվում սրտամկանի հիվանդությունների, շաքարային դիաբետի ու քաղցկեղի խնդրին, մինչդեռ հիմնականում մրգերով, բանջարեղենով ու օգտակար սպիտակուցներով սնվող և բավարար քանակությամբ մաքուր ջուր խմող մարդիկ շատ ավելի երկար են ապրում։

Անառողջ սննդակարգից ոչ պակաս վնասակար է մշտական սթրեսը, որը բացասաբար է անդրադառնում սրտամկանի, մարսողական տրակտի և ներզատական համակարգի վրա, ինչպես նաև խանգարում է քնի ցիկլերը։ Սա հանգեցնում է սրտի հիվանդությունների, շաքարային դիաբետի, գրգռված աղու համախտանիշի, աուտաիմունային հիվանդությունների և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունների զարգացման, որոնք էլ կարող են դառնալ վաղաժամ մահվան պատճառ։

Ընտանեկան բժիշկ Թոմի Միտչելն իր հերթին հավելում է, որ վաղաժամ մահվան հավանականությունը բարձրացնում են նաև ծխախոտի ու թմրանյութերի գործածությունը, ճարպակալումն ու ռիսկային վարքագիծը, օրինակ՝ անկանոն սեռական կապերը, մեքենա վարելիս անվտանգության կանոններին չհետևելը և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․