Ինչպես «ռեստարտ անել» օրգանիզմը 2 շաբաթում. դիետոլոգի խորհուրդները

Դիետոլոգը խորհուրդ է տվել հրաժարվել մի շարք սննդամթերքներից՝ օրգանիզմը տասնչորս օրվա ընթացքում վերականգննելու համար։

Ավստրալացի սննդաբան-դիետոլոգ Ջեսիկա Սեպելն ասել է՝ ինչպես երկու շաբաթվա ընթացքում «վերագործարկել» օրգանիզմը:

Փորձագետը, Daily Mail-ի փոխանցմամբ, բոլորին կոչ է անում ավելի շատ միրգ ու կանաչեղեն օգտագործել, ինչպես նաև ուտել հավի միս ու գյուղական հավկիթ: Պետք է ամենօրյա սննդակարգում ավելացնել խոտաբույսեր, համեմունքներ ու լոբազգիներ։

Շաբաթը երկու-երեք անգամ պետք է ուտել սաղմոն ու սպիտակ ձուկ` վիտամին B–ի ու D-ի մակարդակը բարձրացնելու համար։ Երկու շաբաթվա ընթացքում պետք է ամեն ուտելու ժամանակ ճաշին գումարել սպանախ, բրոկոլի, վարունգ կամ ոլոռ։

«Վերագործարկման» ժամանակ կարելի է նաև ավելացնել, օրինակ, շագանակագույն բրինձ, ինչպես նաև առանց գլյուտենի վարսակ, կարտոֆիլ, բատատ, ճակնդեղ, դդում ու վայրի հազար: Սեպելը նաև խորհուրդ է տվել համեմել ուտեստները կիտրոնի հյութով։

Օրգանիզմի «վերագործարկումը» լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել, այլև բացառել որոշ մթերքներ: Մասնավորապես, մասնագետի կարծիքով, պետք է հրաժարվել ալկոհոլից, շաքարից, քաղցրավենիքից, գազավորված ըմպելիքներից ու կարմիր մսից:

Փորձագետը նաև խորհուրդ է տվել սահմանափակել կոֆեինի օգտագործումն ու խմել առավելագույնը մեկ բաժակ թեյ կամ սուրճ, այն էլ՝ մինչև առավոտյան ժամը 11-ը։ Նա խորհուրդ է տվել փոխարինել սովորական խմիչքները, օրինակ, լինել քրքումից լատեով կամ խատուտիկի արմատից թեյով:

Սեպելը կոչ է արել օրական խմել առնվազն երկու լիտր ջուր և, հնարավորության դեպքում, բուսական թեյեր ու կոկոսի հյութ, ինչպես նաև ամեն օր առնվազն 20 րոպե սպորտով զբաղվել:

Ավելի վաղ արդեն գրել էինք այն սննդի մասին, որը նպաստում է օրգանիզմի արդյունավետ մաքրմանը։ Գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսուհու տանը կան այդ բնական մթերքները։ Այսպիսով` կարող եք մաքրել օրգանիզմը վարունգի, ճակնդեղի, նեխուրի, գազարի, խնձորի, կիտրոնի, կոճապղպեղի միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․