Սովորություններ, որոնք նպաստում են թրոմբոզի զարգացմանը

Ծխախոտի գործածությունը, օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ չխմելը և ոտքերը մեկը մյուսի վրա դրած նստելու սովորությունը կարող են հանգեցնել թրոմբոզի զարգացման: Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։

Փորձագետի խոսքով՝ գիտնականներն անցկացրել են ուսումնասիրություն, որին մասնակցել են նույն սեռի ու տարիքի և նմանատիպ ուղեկցող հիվանդություններ ունեցող ծխող և չծխող մարդիկ: Արդյունքում պարզվել է, որ ծխողների մոտ շատ ավելի հաճախ էր թրոմբոզ զարգանում։

«Ծխելը բացասաբար է անդրադառնում արյան մակարդման վրա և նպաստում է թրոմբների առաջացմանը: Դրա պատճառով խաթարվում է արյան միկրոշրջանառությունը, վատթարանում է հյուսվածքներին արյան մատակարարումը», – նշել է Չերնիշովան՝ հավելելով, որ ոտքերը մեկը մյուսի վրա դրած նստելը նույնպես դասվում է վնասակար սովորությունների շարքին, քանի որ այդ դեպքում սեղմվում են ծնկի տակի կամ աճուկի երակները, ինչի հետևանքով արյունը լճանում է, և արդյունքում կարող է թրոմբոզ զարգանալ։

Այս վտանգավոր հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև օրվա ընթացքում բավարար քանակուրյամբ ջուր չխմելու սովորությունը, քանի որ այդ դեպքում արյունը թանձրանում է։ Նման դեպքում վտանգը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել օրական բավարար քանակությամբ ջուր խմել, ինչը նշանակում է, որ մարմնի զանգվածի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց հարկավոր է խմել առնվազն 30 մլ ջուր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․