Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում

Քաղցր, հյութեղ, թարմացնող և շատ օգտակար։ Այս ամենը խաղողի մասին է։ Սակայն այս միրգը նաև մի շարք հակացուցումներ ունի։

Խաղողն ամենահամեղ մրգերից է, որի օգտակարության մասին գիտեին դեռևս Հին Հունաստանում․ իմաստուն հույները մի շարք հիվանդություններ էին բուժում խաղողով։

Այսօր էլ բժշկության մեջ մի ամբողջ ուղղություն կա, որը հիմնված է հիվանդությունները բացառապես խաղողով բուժելու փորձառության վրա։ Կոչվում է ամպելոթերապիա։

Ի՞նչն է այդքան արժեքավոր դարձնում խաղողը

Այս միրգը հարուստ է մի շարք վիտամիններով, միկրոտարրերով, ամինաթթուներով, բջջանյութով, ինչպես նաև զանազան ֆերմենտներով և եթերայուղերով։ Դժվար է գերագնահատել այն օգուտը, որն այս բոլոր նյութերը միասին կարող են տալ օրգանիզմին։

Հետաքրքիր է, որ խաղողը աշխարհում աճող բոլոր բուսատեսակներից ամենաշատ ենթատեսակներն ունի՝ մոտ ութ հազար։ Ընդ որում՝ յուրաքանչյուր տեսակն իր անունն ու օգտագործման ցուցումներն ունի։ Օրինակ՝ կանաչ խաղողի հյութը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, առույգությանն ու էներգիային, իսկ մուգ տեսակների խաղողի հյութը հակաուռուցքային ազդեցություն ունի։ Այն նաև խթանում է ուղեղի աշխատանքը և դրական է անդրադառնում տեսողության վրա։

Ինչ վերաբերում է կարմիր երանգների խաղողին, ապա այն հզոր հակաբակտերիալ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է մի շարք վիրուսներից ու մակաբույծներից։

Օգտակար է սրտին

Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը կանխում է թրոմբների առաջացումը և սրտի նոպաները կանխող հիանալի պրոֆիլակտիկ միջոց է։ Բացի այդ, ամրացնում է արյունատար անոթների պատերը։

Երիտասարդացնող ազդեցություն

Խաղողը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և դանդաղեցնում ծերացման գործընթացները։ Լավացնում է դեմքի գույնն ու մաշկի որակը, իսկ ֆոսֆորի, կալցիումի և ռիբոֆլավինի (ջրում լուծվող կարևորագույն վիտամիններից մեկն է) շնորհիվ ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները։

Օգնում է հաղթահարել հոգնածությունը

Խաղողն օգնում է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, նվազեցնել հոգնածությունը, վերականգնել ուժերը, բարձրացնել աշխատունակությունը: Հիանալի միջոց է խրոնիկ հոգնածության դեմ պայքարելու համար։

Բացի այդ, մաքրում է օրգանիզմը, հեռացնում ծանր մետաղներն ու նույնիսկ ռադիոակտիվ միացությունները։

Հակացուցումներ

Խաղողի չափից ավելի օգտագործումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այսպիսով, այն պետք է սահմանափակվի այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ճարպակալումը, ինչպես նաև արյան բարձր ճնշումը, լյարդի ցիռոզը, կարիեսը:

Խորհուրդ չի տրվում խաղող ուտել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության սրման, ինչպես նաև փորլուծության ժամանակ:

Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողն ուտել այլ մթերքներից առանձին՝ աղիներում խմորման գործընթացներից խուսափելու համար։

Ցանկալի է այս մրգատեսակից հրաժարվել նաև երեկոյան ժամերին, քանի որ այդ ժամանակ ինսուլինի արտադրությունն օրգանիզմում նվազում է, և մրգերը (մասնավորապես՝ խաղողը) մարսելն օրգանիզմի համար բարդ առաջադրանք է դառնում։

Խաղող ուտելուց հետո խորհուրդ է տրվում հանգամանորեն ողողել բերանը, քանի որ հատապտուղների մեջ պարունակվող շաքարը բացասաբար է ազդում ատամի էմալի վրա՝ ոչնչացնելով այն:

Ալերգիկ ռեակցիաների հակված մարդիկ պետք է զգույշ լինեն սև խաղողի տեսակների հարցում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․