5 արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»:

Մասնագետների խոսքով՝ առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է ուշադրություն դարձնել տարբեր գործոններին, որոնց շարքին է դասվում նաև մաշկի ճիշտ խնամքը, սակայն շատ հաճախ մարդիկ կիրառում են պատրաստի խնամքի միջոցներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև էլ ավելի են վատթարացնում մաշկի վիճակը։ Բացի այդ, նմանատիպ միջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում և կարող են վտանգավոր լինել, սակայն բարեբախտաբար գոյություն ունեն նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են պայքարել բշտիկների ու մաշկի բորբոքումների դեմ՝ թույլ տալով ձեռք բերել առողջ, հարթ ու փայլուն մաշկ։ Նման միջոցները ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

  • 1 գդալ մեղրին ավելացնել 1 թեյի գդալ վաղենակի ոգեթուրմ (կարելի է գնել դեղատնից), այնուհետև խառնուրդը լուծել 200 մլ գոլ ջրում և օգտագործել լուծույթն օրական 2-3 անգամ մաշկը մաքրելու համար։ Այս միջոցը շատ օգտակար է յուղոտ մաշկի դեպքում։
  • 2 ճաշի գդալ թարմ կամ չորացրած լորենու ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տարան ծածկել կափարիչով ու թրմել մեկ ժամ։ Ստացված թուրմն օգտագործել ամեն օր լվացվելու համար։
  • 1 ճաշի գդալ դդմիկը քերիչով մանրացնել ու խյուս դարձնել, ավելացնել 1 թեյի գդալ քերիչով մանրացրած գազար, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին։ Թողնել դիմակը մաշկին 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։
  • Հալվե վերայի 4-5 տերևը մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռացրած սառը ջուր, թրմել 1 ժամ, այնուհետև դնել խառնուրդը կրակին, եռացնել և շարունակել եփել ևս 5 րոպե։ Ստացված եփուկը քամել և խաշած հալվեի տերևներից ստացված խյուսը քսել դեմքի մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով։
  • Վարսակի փաթիլները մանրացնել ու ալյուր դարձնել, այնուհետև 2 թեյի գդալ վարսակի ալյուրին ավելացնել հարած ձվի սպիտակուց ու լավ խառնել։ Քսել դիմակը դեմքին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․