Լավագույն բնական միջոցներն աղիների աշխատանքը կարգավորելու և տհաճ զգացողություններից ազատվելու համար

Աղիների աշխատանքի խանգարումը, փորափքանքն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել նման խնդիրներից առաջին իսկ ախտանշանի դեպքում:

Սովորաբար նման տհաճ խնդրից ազատվելու և մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել տհաճ զգացողություններից։

  • 1 ճաշի գդալ մրտենական հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել 50 մլ սառը ջուր, եռացնել, այնուհետև 20 րոպե շարունակել եփել թույլ կրակի վրա։ Եփուկին ավելացնել 50 մլ կարմիր գինի և եռացնել ևս 10 րոպե։ Թողնել ստացված դեղամիջոցը սառչի, այնուհետև լավ քամել ու ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։
  • 1 ճաշի գդալ կապույտ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել մի ժամ, այնուհետև ընդունել յուրաքանչյուր երեք ժամը մեկ 1/4 բաժակ։
  • Չորացրած խնձորի կտորներին ու բալերին ավելացնել եռման ջուր,  թրմել 40 րոպե, այնուհետև ստացված թուրմը խմել օրվա ընթացքում թեյի փոխարեն։
  • Թարմ կարտոֆիլի հյութը քամել և օրական երկու անգամ ուտելուց կես ժամ առաջ ½ բաժակ թարմ կարտոֆիլի հյութ խմել։ Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ։
  • Շատ արդյունավետ կարող է լինել նաև հալվե վերայի թարմ հյութը։ Պարզապես հարկավոր է օրական երեք անգամ մեկական թեյի գդալ հալվե վերայի հյութ ընդունել։ Բուժման կուրսը տևում է 30 օր։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․