Լավագույն բնական միջոցները փորափքանքից ազատվելու համար․ 4 բաղադրատոմս

Փորափքանքը բավական հաճախ հանդիպող խնդիր է, որը որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու որոշակի մթերքի գործածությամբ:

Այս խնդիրը կարող է շատ տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ դրա առաջին իսկ ախտանշանի դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Փորափքանքից ազատվելու և տհաճ զգացողությունները մեղմելու համար սովորաբար նշանակվում են տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն պարունակում են միայն բնական բաղադրիչներ, որոնք շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Аif.ru կայքը ներկայացրել է այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորափքանքից ու մեղմել դրա հետևանքով ի հայտ եկող տհաճ զգացողությունից։

2 ճաշի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան ծածկել ու թրմել 2 երկու ժամ, այնուհետև քամել և ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց 20 րոպե առաջ մեկական ճաշի գդալ։

Խառնել 120 գրամ երիցուկի ծաղիկները, 80 գրամ կատվախոտի արմատը և 20 գրամ քիմիոնի պտուղները, ստացված խառնուրդի 1 ճաշի գդալը 20 րոպե թրմել մի բաժակ եռման ջրում, այնուհետև քամել և խմել գոլ վիճակում։

Ոչ շատ թունդ կանաչ թեյին ավելացնել 1 թեյի գդալ թարմ կամ չորացրած անանուխի տերև, թրմել 15 րոպե և խմել ուտելուց հետո։

1 ճաշի գդալ ռազինայի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել կրակին, 15 րոպե եռացնել, այնուհետև թրմել ևս 45 րոպե։ Ստացված եփուկը քամել, բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։

Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորափքանքը պայմանավորված է լինում առողջական լուրջ խնդիրներով, ուստի նման տհաճ զգացողությունների հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․