Ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել ռադիկուլիտը

Ռադիկուլիտը կամ  նյարդարմատաբորբը  ծայրամասային նյարդային համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ախտահարում է ողնուղեղի նյարդարմատները:

Այս խանգարման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին և հետևել նրա բոլոր ցուցումներին, սակայն միևնույն ժամանակ կարելի է նաև կիրառել որոշ բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն արագացնել բուժումն ու կմեղմեն ցավն ու տհաճ զգացողությունները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կարող են հիանալի հավելում լինել ռադիկուլիտի հիմնական բուժմանը:

  • 2 ճաշի գդալ եղինջի կանաչ տերևները մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, դնել թույլ կրակին և եռացնել: Եփել մոտ մեկ րոպե, այնուհետև թրմել ևս 20 րոպե, քամել և օգտագործել գոլ վիճակում կոմպրեսների կամ թրջոցների տեսքով:
  • 200 գրամ մայրու ընկույզների կեղևին ավելացնել 1 լիտր օղի, դնել որևէ մութ վայրում և թրմել մեկ ամիս՝ պարբերաբար թափահարելով տարան: Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 30 մլ:
  • Մի բուռ լորենու տերևներին ավելացնել եռացող ջուր, այնուհետև անմիջապես քամել, տաք տերևները փաթաթել բամբակյա կտորով ու դնել կոմպրեսը ցավոտ հատվածին՝ փաթաթելով տաք շարֆով:
  • Հալվե վերայի հյութը, կարմիր չոր գինին ու մեղրը խառնել (1:2:2 հարաբերակցությամբ) և խառնուրդը մեկ շաբաթ թրմել որևէ մութ ու սառը վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան: Ընդունել խառնուրդն օրական 3-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:
  • 100 գրամ չորացրած կամ 200 գրամ թարմ ավելուկը մանրացնել, ավելացնել մեկ լիտր օղի և երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան: Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել (քուսպը լավ քամել) և օգտագործել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․