Լավագույն ժողովրդական դեղամիջոցները նշիկաբորբը բուժելու համար

Նշագեղձերը փոքրիկ գեղձեր են, որոնք մարդիկ հաճախ չեն նկատում մինչ որևէ խնդրի ի հայտ գալը:

Այս անկարևոր թվացող օրգաններն իրականում շատ կարևոր գործառույթ են կատարում և պաշտպանում են օրգանիզմն ախտածին տարրերից:

Նշագեղձերը գտնվում են բերանի խոռոչի խորքում, ուստի հաճախ առաջինն են բախվում բերանի կամ քթի միջոցով օրգանիզմ ներթափանցած վիրուսներին ու բակտերիաներին:

Սա է պատճառը, որ այս գեղձերը հաճախ են ախտահարվում:

Նշագեղձերի ամենատարածված հիվանդությունը նշիկաբորբն է, որի հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, դողն ու ընդհանուր թուլությունը:

Այս խնդրի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին և հետևել նրա բոլոր ցուցումներին: Որպես կանոն մասնագետները նշանակում են դեղորայքային բուժում, սակայն այդ բուժման հետ մեկտեղ կարելի է կիրառել նաև բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն խթանել բուժումը: Նման միջոցները շատ արդյունավետ են և միաժամանակ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:

3 ճաշի գդալ աղը լուծել 1 լիտր տաք ջրի մեջ, այնուհետև շնչել բարձրացող տաք գոլորշին: Այս պարզ պրոցեդուրան կօգնի շատ արագ մեղմել կոկորդի ցավը:

Կարելի է նաև ½ ճաշի գդալ աղը լուծել 1 բաժակ ջրում, այնուհետև ստացված լուծույթն օգտագործել կոկորդի ու բերանի խոռոչի ողողումներ անելու համար: Աղը կօգնի մաքրել կոկորդը մանրէներից և կազատի գրգռվածությունից:

1 հատ ճակնդեղը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված զանգվածի 1 բաժակին ավելացնել 9%-անոց քացախ, լավ խառնել, այնուհետև կափարիչով փակել և 4 ժամ թրմել որևէ մութ վայրում: Ստացված զանգվածը քամել, քուսպը դեն նետել, իսկ հեղուկն օգտագործել 2,5 ժամը մեկ կոկորդի ողողումներ անելու համար: Այս դեղամիջոցը կօգնի բուժել ինչպես քրոնիկ, այնպես էլ ֆոլիկուլար նշիկաբորբը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․