Ինչպես ազատվել նյարդային լարվածությունից և բարելավել քնի որակը

Ժամանակակից կյանքի չափազանց արագ ռիթմը, նորմալ հանգստի պակասը, ինչպես նաև մշտական սթրեսները, լարվածությունն ու անհանգստությունը խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա:

Նման դեպքերում սթրեսից ու նյարդային լարվածությունից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ, սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոց կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ կիրառելով միայն բնական բաղադրիչներ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել լարվածությունից ու կհանգստացնեն նյարդերը:

Խառնել մեկական ճաշի գդալ մանրացրած առյուծագիի խոտը, կատվախոտի արմատներն ու ալոճենու հատապտուղները, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մեկ ժամ:

Պատրաստի թուրմը քամել, բաժանել չորս մասի և խմել օրական երեք անգամ ուտելուց առաջ և ևս մեկ անգամ քնելուց առաջ (յուրաքանչյուրը 1/4 բաժակ):

Սթրեսն ու լարվածությունը բացասաբար են անդրադառնում նաև քնի որակի վրա, ինչն էլ ավելի է վատթարացնում մարդու վիճակը:

Նման դեպքերում քնի բարելավման համար կարելի է շաբաթական երկու անգամ սոճու փշատերևների թուրմով լոգանք ընդունել:

Պարզապես հարկավոր է կոներով պատված ճյուղերին ավելացնել սառը ջուր, դնել կաթսան կրակին ու եռացնել կես ժամ:

Այնուհետև ծածկել տարան կափարիչով, թրմել ևս 12 ժամ, իսկ պատրաստ լինելուն պես քամել և օգտագործել՝ ավելացնելով լոգանքի ջրին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․