Քաղցկեղի 4 ախտանիշներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի անտեսել

Քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, որն առաջացնում է չարորակ բջիջների անվերահսկելի բաժանում։

Քաղցկեղը կարող է ախտահարել մարմնի գրեթե ցանկացած մաս, եւ ախտանիշներն արտահայտվում են տարբեր ձեւերով։

Ախտանիշների վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է, քանի որ ուռուցքը, որպես կանոն, հաջողությամբ բուժվում է վաղ փուլերում:

Ըստ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի (UCSF) տվյալների՝ կան քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք կարող են կապված լինել առողջական մեկ այլ խնդրի հետ:

Բայց եթե դրանք դառնում են քրոնիկ, այսինքն՝ տեւում են երկու շաբաթից ավելի կամ մշտական են դառնում, պետք է լուրջ վերաբերվել։

Խոսքը քրոնիկ հազի, քրոնիկ գլխացավի, մշտական ցավի ու մշտական հոգնածության մասին է։

Հազ

Հազը, որը տեւում է ավելի քան երկու շաբաթ, հատկապես չոր հազը, կարող է թոքերի քաղցկեղի նշան լինել, նշում են բժիշկները:

Գլխացավ

Գլխացավը, որը տեւում է ավելի քան երկու շաբաթ եւ չի արձագանքում սովորական դեղամիջոցներին, կարող է պայմանավորված լինել գլխուղեղի ուռուցքով:

Ցավ

Մարմնի ցանկացած մասում մշտական ցավը, որը չունի հստակ պատճառ եւ չի արձագանքում ստանդարտ բուժմանը, կարող է վկայել կամ առաջնային ուռուցքի կամ մետաստազների մասին:

Հոգնածություն

Մշտական հոգնածությունը, որը չի անհետանում նույնիսկ լիարժեք քնելուց եւ հանգստանալուց հետո, կարող է լեյկեմիայի, լիմֆոմայի եւ ընդհանրապես ցանկացած տեսակի քաղցկեղի նշան լինել: Քաղցկեղի դեպքում հոգնածությունն առաջանում է ուռուցք առաջացնող նյութերի գործողության պատճառով։

Այս բոլոր ախտանշանները՝ ե՛ւ միասին, ե՛ւ առանձին-առանձին, պարտադիր չէ, որ վկայեն քաղցկեղի մասին, բայց ամեն դեպքում արժե ստուգել։

Քաղցկեղի մյուս հնարավոր նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝

  • Ցանկացած արյունահոսություն
  • Փորի փքվածություն
  • Կրծքագեղձի փոփոխություններ
  • Կուլ տալու դժվարություն
  • Մշտական կապտուկներ
  • Հաճախակի վարակներ
  • Փոփոխություններ բերանի խոռոչում
  • Հետդաշտանադադարային արյունահոսություն
  • Որովայնի ցավ կամ սրտխառնոց
  • Քաշի անբացատրելի կորուստ
  • Խալերի փոփոխություններ
  • Ուժեղ քրտնարտադրություն, հատկապես գիշերը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․